Աշխատանքից կազատե՞ն

Աշխատանքից կազատե՞ն

Wed, 06 May 2026 13:15:21 +0400


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով առաջիկայում մեկնարկող քարոզարշավին և կրթական հաստատությունների դերակատարությանը։

Նախարարը ընդգծեց, որ ընտրական գործընթացների ակտիվ փուլ մտնելու պայմաններում անհրաժեշտ է կրկին հիշեցնել ուսումնական հաստատություններում աշխատող քաղաքացիներին՝ խստորեն պահպանել օրենսդրական պահանջները։ Նրա խոսքով՝ ցանկացած խախտում չի մնալու անարձագանք, և օրենքը կիրառվելու է ամբողջ խստությամբ։

Միաժամանակ նախարարը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ունենալու և արտահայտելու սեփական քաղաքական դիրքորոշումը, սակայն կրթական հաստատությունները չեն կարող վերածվել քաղաքական հարթակների։ Նրա խոսքով՝ նման դեպքերի վերաբերյալ ցանկացած ահազանգի դեպքում համապատասխան մարմինները գործելու են օրենքով սահմանված կարգով։

Ըստ նրա՝ խախտումների դեպքում կարող են կիրառվել տարբեր պատժամիջոցներ՝ մինչև աշխատանքից ազատում և նույնիսկ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Mon, 25 May 2026 10:26:49 +0400 Մայիսի 26-ին…

23 րոպե ago

Եթե չենք ուզում մեր փոխարեն Ալիևը որոշի, պետք է հունիսի 7-ին գնալ քվեարկության

Եթե չենք ուզում մեր փոխարեն Ալիևը որոշի, պետք է հունիսի 7-ին գնալ քվեարկության Mon, 25…

32 րոպե ago

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Mon, 25 May 2026 10:00:02 +0400 Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի…

50 րոպե ago

Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում

Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում Mon, 25 May 2026 09:30:23 +0400 ԱԺ «Պատիվ ունեմ»…

1 ժամ ago

«Աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը մասնակցությունն է»

«Աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը մասնակցությունն է» Mon, 25 May 2026 09:00:50…

2 ժամ ago

Հուղարկավորության թափորի վրա կոկորդիլոս է հարձակվել

Հուղարկավորության թափորի վրա կոկորդիլոս է հարձակվել Sun, 24 May 2026 23:55:27 +0400 Հնդկաստանում հուղարկավորության արարողության…

11 ժամ ago