Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները

Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները

Wed, 06 May 2026 14:36:01 +0400


Արմավիր Բիզնես Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ բիզնեսի զարգացմանը նվիրված պանելային քննարկում, որի գլխավոր հովանավորն էր Ամիօ բանկը։ Նախաձեռնությունը նպատակ ուներ մեկ հարթակում համախմբել բիզնեսի ներկայացուցիչներին և փորձագետներին՝ քննարկելու վաճառքի, մարքեթինգի, բրենդինգի, հաճախորդակենտրոնության և արհեստական բանականության դերը ժամանակակից բիզնեսի աճի գործում։ Պանելային քննարկումը վարում էր Ամիօ բանկի մարքեթինգի, հաճախորդի փորձառության և հաղորդակցության ղեկավար Լիլիթ Մաթևոսյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր հարցերի՝ վաճառքի և մարքեթինգի փոխկապակցվածությունից մինչև հաճախորդի փոփոխվող վարքագծին, բրենդինգի անհրաժեշտություն մարզային բիզնեսների համար և AI-ի գործնական կիրառություն։

Հիմնական եզրակացություններից մեկն այն էր, որ վաճառքն ու մարքեթինգը չեն կարող դիտարկվել որպես առանձին, իրարից անկախ գործառույթներ։ Ժամանակակից բիզնեսում մարքեթինգը ձևավորում է խոստումը, իսկ վաճառքը այն վերածում է հաճախորդի իրական փորձառության։ Այդ կապի խզումը կարող է ազդել ինչպես վստահության, այնպես էլ բիզնեսի աճի վրա։

Քննարկման ընթացքում նշվեց, որ հաճախորդի վարքագիծը էապես փոխվել է։ Այսօր հաճախորդները դարձել են ավելի պահանջկոտ և տեղեկացված։ Նրանք բիզնեսներին համեմատում են ոչ միայն տվյալ ոլորտի մրցակիցների, այլև տարբեր ոլորտներում առկա լավագույն փորձի հետ։ Միևնույն ժամանակ, չնայած տեղեկացվածության աճին, հաճախորդների որոշումների կայացման մեջ էմոցիոնալ գործոնը շարունակում է կարևոր դեր ունենալ։

Առանձին շեշտադրվեց բրենդինգի դերը փոքր և մարզային բիզնեսների զարգացման գործում։ Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ բրենդինգը շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն։ Հստակ դիրքավորումը, վստահության ձևավորումը և տարբերակումը կարող են դառնալ մարզային բիզնեսների մրցունակության և երկարաժամկետ աճի կարևոր նախապայմաններ։

Արմավիրի բիզնեսների զարգացման տեսանկյունից առանձնացվեցին երեք հիմնական ուղղություններ՝ բրենդինգ, հաճախորդակենտրոնություն և նեթվորքինգ։ Ընդգծվեց, որ բիզնեսի կայուն աճի համար այլևս բավարար չէ միայն որակյալ ապրանք կամ ծառայություն ունենալը․ կարևոր է նաև հաճախորդին հասկանալը, շուկայի հետ ճիշտ հաղորդակցվելը և համագործակցային կապեր ստեղծելը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության կիրառությանը բիզնեսում։ Նշվեց, որ AI-ը կարող է լինել արդյունավետ գործիք հատկապես այն դեպքերում, երբ ընկերությունն ունի տվյալների բազա, հստակ խնդիր և համակարգված գործընթացներ։ Միաժամանակ կարևորվեց տվյալների պաշտպանության, ներքին գիտելիքի կառավարման և տեխնոլոգիաների պատասխանատու կիրառման անհրաժեշտությունը։

Պանելային քննարկման հիմնական ուղերձն այն էր, որ ժամանակակից բիզնեսի աճը միայն վաճառքի ծավալների ավելացման մասին չէ։ Այն սկսվում է հաճախորդին խորությամբ հասկանալուց, վստահություն կառուցելուց, հստակ բրենդ ունենալուց և փոփոխվող միջավայրին արագ հարմարվելու կարողությունից։

Ամիօ բանկը կարևորում է մարզային բիզնես միջավայրի զարգացումը և աջակցում է նման նախաձեռնություններին՝ նպաստելով գիտելիքի փոխանակմանը, նոր կապերի ձևավորմանը և բիզնես մտածողության զարգացմանը մարզերում։
✉ info@amiobank.am | 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մանախը հացադուլ է անում

Մանախը հացադուլ է անում Wed, 07 Oct 2026 09:59:41 +0400 Փաստաբան Աննա Ծառուկյանը գրել է․…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Երբ մեր զինվորները մոլորվել` հատել են սահմանը, ոչ մեկին վնաս չեն պատճառել, չեն կրակել

«Հրապարակ»․ Երբ մեր զինվորները մոլորվել` հատել են սահմանը, ոչ մեկին վնաս չեն պատճառել, չեն կրակել…

24 րոպե ago

Նիկոլի վերջին մտքերը շատ բան են ասում

Նիկոլի վերջին մտքերը շատ բան են ասում Wed, 07 Oct 2026 09:26:57 +0400 Նիկոլի վերջին…

42 րոպե ago

«Հրապարակ». Ոչ թե պատգամավորներն են ուզում սադրել, այլ՝ իրենց շեֆը

«Հրապարակ». Ոչ թե պատգամավորներն են ուզում սադրել, այլ՝ իրենց շեֆը Wed, 07 Oct 2026 09:15:46…

53 րոպե ago

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Wed, 07 Oct 2026 09:07:51 +0400…

1 ժամ ago

Օրինաչափ վիճակ

Օրինաչափ վիճակ Wed, 07 Oct 2026 09:00:03 +0400 Այն, ինչ պարբերաբար կատարվում է Հայաստանի թիվ…

1 ժամ ago