Ժողովու՜րդ… Մակրոն եմ բերել… եկե՜ք… լցրե՜ք հրապարակը…

Ժողովու՜րդ… Մակրոն եմ բերել… եկե՜ք… լցրե՜ք հրապարակը…

Wed, 06 May 2026 14:45:40 +0400


2018-ին Նիկոլ Փաշինյան-ը հրապարակ չէր «լցնում»․ հրապարակը ինքն իրեն էր լցվում։ Մարդիկ գալիս էին ոչ թե որովհետև ինչ-որ մեկը հրավիրել էր, այլ որովհետև նրանց թվում էր, թե նոր պատմություն են կերտում։ Հրապարակը լցվում էր հետաքրքիր հոգեբանական մեխանիզմով՝ մարդիկ վստահ էին, թե ինչ են ուզում իրենք։

Այսինքն՝ նրանք չէին գալիս Փաշինյանի հետևից, նրանք գալիս էին իրենց ներսի «պատճառի» հետևից։ Այսօր լրիվ այլ վիճակ է։ Փոփոխությունը, որ մարդիկ ուզում էին, չեղավ։ Հեղափոխություն կոչվածը, որ արեցին, չարիք դարձավ։ Բերեց կորուստ, ցավ, հայրենազրկում, նվաստացում, արժանապատվության ճաքեր։ Ու հրապարակը էլ չի լցվում։ Դա շատ լավ գիտակցում է Նիկոլ Փաշինյանը ու մի վերջին ճիգով՝ փորձում է հրապարակը «վերարտադրել» մարդկանցով։ Էլ մատի մի շարժումով, կանչով մարդիկ չեն գա հրապարակ։ Հետաքրքիր հոգեբանական փուլ է։ Երբ մարդը հավատում է՝ ինքը գալիս է։ Երբ մարդը կասկածում է՝ նա չի գա։ Նրան պիտի խաբեն, գայթակղեն ու բերեն։ Այդպես էլ անում է Փաշինյանը։ 2018-ին նա ասում էր՝ ես գալիս եմ, ու հրապարակը լցվում էր։ Այդ ժամանակ Փաշինյանը, եթե պատկերավոր ասենք, ընկալմամբ «մակրոնական» վիճակում էր՝ երիտասարդ, թարմ, խոստումներով լի, ու ամենակարևորը՝ մարդկանց ներսում հույս արթնացնող։ 2026-ին ասում է՝ «Ժողովուրդ, Մակրոն եմ բերել», եկեք․․․ 2026-ին միջոցառումներով, համերգներով է խաբում ժողովրդին ու հրապարակ լցնում։

2018-ին Փաշինյանը քաղաքական գործիչ չէր՝ հոգեբանական վիճակ էր։ Մի տեսակ կոլեկտիվ ինքնահիպնոզ էր, որտեղ բոլորը հավատում էին, որ իրենք են պատմություն գրում։ 2026-ին կա ծրագիր, սցենար։ Եվ ամենակարևորը՝ կա հյուր՝ Էմանուել Մակրոն։ Կան հյուրեր, աստղեր, որոնք բերվել են հրապարակը լցնելու համար։ 2018-ին մարդը գնում էր հրապարակ՝ իրեն, արդարությունը գտնելու համար։ Այսօր մարդը գնում է՝ տեսնելու, թե ինչ են ցույց տալու, ինչով են զվարճացնելու իրեն։

Սա «ինքնաբուխ մասնակցություն» չէ, այլ դեպի «դիտորդական ներկայություն» է։ Սա քաղաքականության այն փուլն է, երբ հեղափոխությունը վերածվում է միջոցառման՝ «Ժողովու՜րդ, Մակրոն եմ բերել», եկե՜ք, լցրեք հրապարակը․․․ Տխուր փաստ է։ Եվ գլխավոր դերակատար Նիկոլ Փաշինյանի հայացքում բազմիցս որսացի այն տխուր պահը, երբ տեսնում էր, թե ո՜նց էին Մակրոնին ընդունում։ Նրան հանդարտեցնելու համար ասեմ, որ մարդիկ առաջ ձեզ չէին ճանաչում՝ գալիս էին, վաղը նույնը կանեն նաև Մակրոնի հանդեպ․․․ Ցավոք, դրա համար մե՜նք ենք վճարելու, դուք մեծ բեմի խաղացողներ եք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաստաբանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին

Փաստաբանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին Fri, 31 Jul 2026 17:50:35 +0400 2 շաբաթ է անցել,…

9 րոպե ago

Ինչպիսին է օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը

Ինչպիսին է օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը Fri, 31 Jul 2026 17:45:45 +0400 «Հիդրոօդերևութաբանության և…

14 րոպե ago

Մասկը մերժել է Զելենսկու՝ միմյանց հետ հանդիպելու հրավերը․ ԶԼՄ

Մասկը մերժել է Զելենսկու՝ միմյանց հետ հանդիպելու հրավերը․ ԶԼՄ Fri, 31 Jul 2026 17:30:18 +0400…

29 րոպե ago

Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը Արցախում

Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը Արցախում Fri, 31 Jul 2026 17:15:12…

45 րոպե ago

Հայ ընտանիքը ճանաչվել է համառուսաստանյան «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթող

Հայ ընտանիքը ճանաչվել է համառուսաստանյան «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթող Fri, 31 Jul 2026 17:00:58 +0400…

59 րոպե ago

Վեհափառ Հայրապետը պատգամել է սփյուռքահայ երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Եկեղեցու հետ

Վեհափառ Հայրապետը պատգամել է սփյուռքահայ երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Եկեղեցու հետ Fri, 31…

1 ժամ ago