Մի՛ այրեք այն կամուրջը, որի վրա կանգնած է Հայաստանը

Մի՛ այրեք այն կամուրջը, որի վրա կանգնած է Հայաստանը

Wed, 06 May 2026 15:45:45 +0400


ՔՊ պաշտոնյաները Էմանուել Մակրոնի այցից հետո այնպիսի ոգևորության մեջ են ընկել, կարծես ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ են հաջողություն գրանցել, այլև արդեն իրենց ենթակա են համարում տարածաշրջանի ծանրակշիռ խաղացողներին։ Նրանց խոսույթից տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանին ու Բելառուսին «ծալած ունեն»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ոգևորությունն այդ ֆոնին հասել է բացահայտ սարկազմի․ նա հայտարարում է, թե Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը։ Ավելին՝ խորհուրդ է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին զբաղվել կարտոֆիլ աճեցնելով՝ ակնարկելով թե՛ երկրի ներսում խնդիրները, թե՛ քաղաքական համակարգի բնույթը։

Բայց այստեղ կա մի ենթաշերտ, որը շատերը գուցե բաց են թողնում։ Հիշեցնեմ՝ Վլադիմիր Պուտինը, իր ծննդյան առիթով, հենց Լուկաշենկոյից նվեր է ստացել «սուպերէլիտար» կարտոֆիլ՝ նախագահական բանջարանոցից, հատուկ պատվերով աճեցված։ Բելառուսի ղեկավարն այդպես էլ չի թաքցրել իր հպարտությունը սեփական արտադրության նկատմամբ և բազմիցս է շեշտել իր երկրի գյուղատնտեսական կարողությունները։

Այս ֆոնին հարցը դառնում է ավելի սուր․ արդյոք կարտոֆիլ նվիրելը վկայությո՞ւն է, որ Բելառուսը գուբերնիա է։ Թե՞ դա պարզապես ինքնաբավության, արտադրական կարողության և եթե սիմվոլիկ՝ ինքնիշխանության դրսևորում է։

Եվ այստեղ արդեն հակադարձ հարցն է առաջ գալիս՝ իսկ ի՞նչ պիտի ասի նույն Ալեն Սիմոնյանը Հայաստանի մասին, երբ մեր պետությունը կախվածություն է ցուցադրում այն երկրից, որը փաստացի օկուպացրել է ՀՀ սուվերեն պետության տարածքների մի մասը, և միևնույն ժամանակ հումքային կամ պարենային մատակարարումների կարիք ունի։ Միայն մի օրինակ բերեմ՝ ասենք ցորենի։ Մնացածը նույնիսկ կարելի է չասել։ Որովհետև ամեն անգամ, երբ փորձում ես համեմատել բարձրագոչ հայտարարությունները իրականության հետ, առաջանում է ոչ թե հպարտություն, այլ ցավոտ հակադրություն՝ խոսքի և իրականության միջև։

Դժվար է խոսել անօգնական, Մակրոնի, Թուրքիայի ու Ադրբեջանի հույսին մնացած Հայաստանի անճար վիճակի մասին․․․ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «Երբեք մի՛ այրիր այն կամուրջը, որով անցել ես»։ Ռուսաստանը մեր կամուրջն է։ էլ չեմ ասում ՝ պարզ ճշմարտությունը․ «Մի՛ այրեք այն կամուրջը, որի վրա կանգնած է Հայաստանը»։ Գոնե տեղ թողեք, որ հետդարձի ճանապարհ ունենաք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) հարյուրավոր դատական պահանջներ (subpoena) է ուղարկել խոշոր հարթակներին, այդ թվում՝…

5 ժամ ago

Մայիսի 7-ին լույս չի լինի հետևյալ հասցեներում

Մայիսի 7-ին լույս չի լինի հետևյալ հասցեներում Wed, 06 May 2026 23:45:16 +0400 «Հայաստանի էլեկտրական…

7 ժամ ago

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Wed, 06 May 2026 23:30:31…

8 ժամ ago

Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել

Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել Wed, 06 May 2026 23:26:46…

8 ժամ ago

Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն․ Արման Թաթոյան

Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն․ Արման Թաթոյան Wed, 06…

8 ժամ ago

Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը

Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Wed, 06 May…

8 ժամ ago