Ո՛չ Եվրոպայից դեմոկրատիա ընդօրինակեք, ո՛չ էլ ՌԴ-ից՝ «կազմակերպված պետություն»

Ո՛չ Եվրոպայից դեմոկրատիա ընդօրինակեք, ո՛չ էլ ՌԴ-ից՝ «կազմակերպված պետություն»

Wed, 06 May 2026 19:45:50 +0400


Անկախ այն բանից, թե նախընտրական այս փուլում ինչի համար են Հայաստան գալիս եվրոպական առաջնորդները, անկախ այն բանից, թե Ռուսաստանում ինչպես են գնահատում եվրոպական առաջնորդների՝ Հայաստան գալը, միեւնույն է, հունիսի 7-ի հայաստանյան ընտրությունները ո՛չ Եվրոպա գնալու եւ հակառուս դառնալու եւ ո՛չ էլ Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունները ռուսական արշինով չափելու մասին են:

Այս իմաստով, մենք վստահ ենք, որ որքան էլ Եվրոպայում ուզենան, որ Հայաստանը հունիսի 8-ին գնա Եվրոպա ու իր ընտրությունների դեմոկրատական լինելու գնահատականը Եվրոպայում ստանա, եւ որքան էլ Ռուսաստանում ուզենան, որ հունիսի 8-ին Հայաստանը գնա Ռուսաստան եւ իրենցից «կազմակերպված պետություն» կառուցել սովորի, միեւնույն է, Հայաստանը չի գնալու եւ իր ընտրությունների վերաբերյալ Եվրոպայից գնահատական չի ստանալու, նույնքան էլ չի գնալու ու Ռուսաստանից «կազմակերպված պետություն» կառուցել չի սովորելու:

Այս առումով, Հայաստանի հունիսի 7-ի ընտրությունները ո՛չ Եվրոպայից գնահատական ստանալու եւ ոչ էլ Ռուսաստանից «կազմակերպված պետություն» կառուցել սովորելու մասին չեն: Դրանք արդյունաբերական ու զարգացած տնտեսությամբ Հայաստանի, 21-րդ դարում պատերազմելու հմտություններին տիրապետող հայկական բանակի, համահայկական միասնության եւ Հայաստան-Սփյուռք նոր տիպի հարաբերությունների մասին են:

Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց մենք վստահ ենք, որ հունիսի 7-ի ընտրությունները ոչ թե Եվրոպայից դեմոկրատիա սովորելու, այլ դեմոկրատիան Հայաստանի շահերի տիրույթում տեղավորելու, ոչ թե Ռուսաստանից «կազմակերպված պետություն» կառուցել սովորելու, այլ կազմակերպված պետությունն ու քաղաքացու բարեկեցության երաշխավորումն իրար համապատասխանեցնող Հայաստանի Հանրապետության մասին են:

Մենք հիմա արդեն հավատում ենք, որ ամեն օր փոխվող այս աշխարհում դեռ գալու է այն օրը, երբ, ինչպես եվրոպացիները Հայաստան կգան՝ դեմոկրատիան իրենց երկրների շահերի շրջանակներում տեղավորելու մեր փորձին ծանոթանալու, այնպես էլ ռուսները կգան, որ Հայաստանի՝ «կազմակերպված պետություն» կառուցելու փորձը յուրացնեն:

ՀԳ․ Մի քանի բառ էլ Երեւանում անցկացված մայիսմեկյան շքերթի մասին: Չնայած այդ շքերթում ինչ-որ կիսատ բան կար, բայց, միեւնույն է, մենք իրոք ուրախ ենք Երեւանում անցկացված մայիսմեկյան շքերթի կապակցությամբ: Ուրախ ենք, որովհետեւ տեսնում ենք, որ երկիրը սովորում է ինքն իրեն վերադարձնել աշխատանքն ու աշխատանքի մարդուն հարգելու ավանդույթը: Իսկ ինչ վերաբերում է շքերթի կիսատ լինելուն, ապա մենք համոզված ենք, որ Հայաստանը դեռ արդյունաբերականացնելու է իր տնտեսությունը, դեռ վերականգնելու է Բանվորի արձանը եւ հենց դրանով էլ այդ տոնին վերադարձնելու է իր ողջ իմաստն ու բովանդակությունը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը

Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Wed, 06 May…

14 րոպե ago

Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Wed, 06 May 2026 23:00:11 +0400 Ծանրամարտի…

29 րոպե ago

«Դա մահափորձ ա մեկից ավելի մարդկանց նկատմամբ․․․ ». Nemra-ից Վան

«Դա մահափորձ ա մեկից ավելի մարդկանց նկատմամբ․․․ ». Nemra-ից Վան Wed, 06 May 2026 22:45:43…

44 րոպե ago

Նոր մանրամասներ` Վեդիի սահմռկեցուցիչ դեպքի գործից

Նոր մանրամասներ` Վեդիի սահմռկեցուցիչ դեպքի գործից Wed, 06 May 2026 22:34:24 +0400 Վերջին օրերին լրագրող…

55 րոպե ago

Ինչով է վտանգավոր ուշ ժամի ընթրելը

Ինչով է վտանգավոր ուշ ժամի ընթրելը Wed, 06 May 2026 22:30:58 +0400 Ուշ ընթրիքի սովորությունը…

59 րոպե ago

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Wed, 06 May 2026 22:15:29 +0400 «Վեոլիա…

1 ժամ ago