«Հրապարակ»․ Փաշինյանի ստացած նվերները

«Հրապարակ»․ Փաշինյանի ստացած նվերները

Thu, 07 May 2026 08:20:37 +0400


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիկոլ Փաշինյանին անվանական փորագրությամբ եւ ընկերության տարբերանշանով ձեռքի ժամացույց է նվիրել։ Ժամացույցի արժեքը 45 հազար դրամ է։

Նվերը հանձնել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում՝ ապրիլի 6-ին։

Նույն մրցանակաբաշխության ժամանակ Փաշինյանին Հայաստանի հրաձգության ֆեդերացիան 40 հազար դրամ արժողությամբ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բրոնզե հուշամեդալ է նվիրել։

Նիկոլ Փաշինյանին նվերներ են բերել նաեւ արտերկրից ժամանած պատվիրակությունները: Օրինակ, Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաեւի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 9-ին ժամանել էր Հայաստան, նրան սըրմակ (նախշազարդ ղազախական գորգ) է նվիրել։

ԿԿՀ-ի գնահատմամբ, գորգն արժե 102 հազար 527 դրամ։

Իսկ ապրիլի 10-ին Էստոնիայի ԱԳՆ Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությունը Փաշինյանին նվիրել է Hyti ապրանքանիշի ափսե, որը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատման, արժե 45 հազար 382 դրամ։

Հաջորդիվ կիմանանք, թե ինչ նվերներ են բերել Եվրոպայից ժամանած հյուրերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Շամախյան թաղամասում բլուրներն ավերել՝ տոննաներով քար են հանել

«Հրապարակ». Շամախյան թաղամասում բլուրներն ավերել՝ տոննաներով քար են հանել Tue, 14 Jul 2026 11:45:54 +0400…

22 րոպե ago

Արգենտինային կհեռացնե՞ն Աշխարհի առաջնությունից

Արգենտինային կհեռացնե՞ն Աշխարհի առաջնությունից Tue, 14 Jul 2026 11:32:59 +0400 Համացանցում լայն տարածում է գտել…

35 րոպե ago

«Հրապարակ». Բազմաթիվ ձախողումներից հետո Փաշինյանը կրկին զրոյից ցորենի հարց է լուծում

«Հրապարակ». Բազմաթիվ ձախողումներից հետո Փաշինյանը կրկին զրոյից ցորենի հարց է լուծում Tue, 14 Jul 2026…

52 րոպե ago

Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից

Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից Tue, 14 Jul…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Ամբողջ ձմեռ ընտանիքս պահում եմ այս 3 ամսվա աշխատանքով, հիմա ծախսերն էլ չեմ հանում

«Հրապարակ»․ Ամբողջ ձմեռ ընտանիքս պահում եմ այս 3 ամսվա աշխատանքով, հիմա ծախսերն էլ չեմ հանում…

1 ժամ ago

Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն

Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն Tue, 14 Jul 2026 10:30:03 +0400…

2 ժամ ago