Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանի ստացած նվերները

«Հրապարակ»․ Փաշինյանի ստացած նվերները

Thu, 07 May 2026 08:20:37 +0400


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիկոլ Փաշինյանին անվանական փորագրությամբ եւ ընկերության տարբերանշանով ձեռքի ժամացույց է նվիրել։ Ժամացույցի արժեքը 45 հազար դրամ է։

Նվերը հանձնել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում՝ ապրիլի 6-ին։

Նույն մրցանակաբաշխության ժամանակ Փաշինյանին Հայաստանի հրաձգության ֆեդերացիան 40 հազար դրամ արժողությամբ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բրոնզե հուշամեդալ է նվիրել։

Նիկոլ Փաշինյանին նվերներ են բերել նաեւ արտերկրից ժամանած պատվիրակությունները: Օրինակ, Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաեւի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 9-ին ժամանել էր Հայաստան, նրան սըրմակ (նախշազարդ ղազախական գորգ) է նվիրել։

ԿԿՀ-ի գնահատմամբ, գորգն արժե 102 հազար 527 դրամ։

Իսկ ապրիլի 10-ին Էստոնիայի ԱԳՆ Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությունը Փաշինյանին նվիրել է Hyti ապրանքանիշի ափսե, որը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատման, արժե 45 հազար 382 դրամ։

Հաջորդիվ կիմանանք, թե ինչ նվերներ են բերել Եվրոպայից ժամանած հյուրերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացու հրադադար․ Գազայի հատվածում ավելի քան 900 մարդ է զոհվել

Մահացու հրադադար․ Գազայի հատվածում ավելի քան 900 մարդ է զոհվել Mon, 25 May 2026 21:00:45 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով