Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Նիկոլին պարտքով փող կտա՞ք

Նիկոլին պարտքով փող կտա՞ք

Thu, 29 Oct 2026 19:15:05 +0400


Մենք մի այնպիսի ժողովուրդ ենք, որը մյուս ժողովուրդների համեմատ սեփական շահը, օգուտն ու վնասը տարբերակելու հարցում բավականին հմուտ է։ Բայց միևնույն ժամանակ զարմանալի է, թե ինչպես ենք մինչ օրս հանդուրժում մեկին, ով օրական մի քանի անգամ, իսկ տարվա ընթացքում՝ հարյուր-հազարավոր անգամներ, խաբում է մեզ։

Եկեք մի պարզ օրինակ դիտարկենք․ եթե Նիկոլ Փաշինյանը ձեզանից պարտքով 5 հազար դրամ ուզեր, վերցներ ու չվերադարձներ՝ խաբելով ձեզ, ապա երկրորդ անգամ պարտքով գումար կտայի՞ք նրան, թեկուզ՝ 5 հազար դրամ։ Իհարկե՝ ոչ։ Չէիք տա, որովհետև մեկ անգամ արդեն խաբվել եք, կրել անձնական վնաս և կորցրել վստահությունը նրա նկատմամբ։

Բայց ահա պարադոքսը․ երբ խոսքը ոչ թե ձեր անձնական 5 հազար դրամի, այլ մի ամբողջ երկրի, մարդկանց ճակատագրի մասին է, նույն տրամաբանությունը կարծես դադարում է գործել։

Արդեն ութ տարի է՝ Նիկոլ Փաշինյանը մեզ խոստումներ է տալիս՝ ժողովրդավարությունից մինչև խաղաղություն, արդարությունից մինչև բարեկեցություն։ Ութ տարի շարունակ նրա խոսքերի ու իրականության միջև հակասություններ ենք արձանագրել ու համոզվել։ Սակայն այս տարիների ընթացքում նա մի քանի անգամ վերընտրվել է՝ ձեր քվեների շնորհիվ։ Եվ հիմա հարցը ոչ միայն այն է, թե ինչու է նա խաբում, այլև՝ ինչո՞ւ ենք շարունակում վստահել նրան, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու վտանգները չեն վերացել եւ բազմիցս համոզվել ենք, որ նա ստում է, չի կատարում իր խոստումները, չարաշահում է մեր վստահությունը, ձախողում է երկրի կառավարումը։

Մի՞թե սեփական գրպանին հասցված 5 հազար դրամանոց վնասն ավելի էական է, քան մեր երկրին հասցված միլիարդների վնասները, անդառնալի կորուստները։ Դա հասկանալու համար շարքային քաղաքացուն մեկ դեպքն էլ բավական է լինում, իսկ երկրի ու պետության ճակատագրի հարցում տարիների փորձն անգամ դաս չի դառնում։

Չէ՞ որ անձնական կորուստը կարելի է ինչ-որ կերպ վերականգնել, իսկ պետությանը պատճառված վնասները՝ ոչ, իսկ իշխանությունների սխալ որոշումների գինը կարող է վճարի մի ամբողջ ժողովուրդ` պետականության կորուստով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա

«Հրապարակ»․ Գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա Fri, 30 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով