Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է

Wed, 18 Nov 2026 19:30:05 +0400


Telegram-ի համահիմնադիր Նիկոլայ Դուրովն առաջին անգամ ամուսնացել է եւ հայր դարձել։ Այս մասին հայտնում են ռուսական մեդիահարթակները։ 45-ամյա Նիկոլայի ընտրյալը 34-ամյա ծրագրավորող Ալեքսանդրան է, ծնունդով՝ Չելյաբինսկից։ «Զույգն արդեն տղա երեխա ունի։ Ամուսնությունը գրանցվել է Դուբայի ռուսական հյուպատոսարանում»,- ասված է հրապարակման մեջ։

Առաջին կրթությամբ Ալեքսանդրան բանասեր է։ Մասնագիտական կարողություններն է ներկայումս կատարելագործում Չինաստանում։ Տիրապետում է անգլերենին, չինարենին, ուսումնասիրում է ֆրանսերեն եւ իսպաներեն։ Նիկոլայ Դուրովը մաթեմատիկոս է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սահմանափակել են Telegram-ի հասանելիությունը

Սահմանափակել են Telegram-ի հասանելիությունը Tue, 17 Nov 2026 18:30:58 +0400 Իրաքը, հետեւելով Հորդանանի օրինակին՝ սահմանափակել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով