Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

«Իսրայելն ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար»․ Kan

«Իսրայելն ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար»․ Kan

Thu, 29 Oct 2026 19:06:07 +0400


Իսրայելը Վաշինգթոնից թույլտվություն է խնդրել Իրանի այն էներգետիկ օբյեկտներին, որոնք նախկինում չեն ենթարկվել հարձակումների, հարվածներ հասցնելու համար, եթե վերսկսվի Թեհրանի դեմ ռազմական արշավը։ Այդ մասին, հղում կատարելով իսրայելական աղբյուրին, հայտնում է Kan-ը։

Աղբյուրի տվյալներով՝ Իսրայելը հույս ունի ստանալ ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հավանությունը՝ հարվածներ հասցնելու այն թիրախներին, որոնց համար Վաշինգթոնը դեռ կանաչ լույս չի տվել, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտներին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օհայո նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ելույթ ունենալով՝ հայտարարել է Իրանի դեմ պատերազմը «շատ արագ» ավարտելու իր մտադրության մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ նոր հարձակում են իրականացնելու․ նախազգուշացրել են դաշնակիցներին

Իրանի դեմ նոր հարձակում են իրականացնելու․ նախազգուշացրել են դաշնակիցներին Wed, 28 Oct 2026 23:12:45 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով