«Հրապարակ». Հո ապուշ չի՞, գա, մեծ պրոյեկտ սկսի. մի բան կասի, վարչապետի դուրը չի գա, կգան` կձերբակալեն

«Հրապարակ». Հո ապուշ չի՞, գա, մեծ պրոյեկտ սկսի. մի բան կասի, վարչապետի դուրը չի գա, կգան` կձերբակալեն

Thu, 07 May 2026 11:15:40 +0400


Հայտարարվեց, որ Հայաստանում իրականացվող արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման Firebird մեգանախագիծը ֆինանսավորում են նաեւ հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերը: ԱԺ-ում այս մասին է խոսել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Ասել է, որ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներն այսօր ահռելի են՝ տրիլիոնից ավելի, եւ դրանց մի մասն այսօր սպասարկում է ՀՀ տնտեսությունը, բայց լավ պրոյեկտներ չկան: «Ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, երբ մենք ունենք բավականին մեծ միջոցներ: Թե՛ բանկերը, թե՛ կենսաթոշակային հիմնադրամները ունեն մեծ միջոցներ, երկուսն էլ շատ կապիտալիզացված են, ու փող շատ կա, բայց մենք իրական պրոյեկտների կարիք ունենք՝ լավ պրոյեկտների, որոնք հաճույքով կֆինանսավորվեն այդ երկու կառույցների կողմից»,- նշել է նա:

Ներդրողները չե՞ն ցանկանում երկարաժամկետ ներդրումներ անել, եւ ո՞վ է մեղավոր. մեր հարցերին պատասխանեց ֆինանսների նախկին նախարար, Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը: Որպեսզի իրար լավ հասկանանք, նա առանձնացրեց «պրոյեկտ» հասկացության 3 տեսակ․ բիզնես պրոյեկտ, որն արդեն պատրաստ է ֆինանսավորման, որում կան քեշ, կանխիկ հոսքերի կանխատեսում եւ այլն, տեխնոլոգիական պրոյեկտներ՝ R and D (Research and Development), որոնք ավելի ժամանակատար են, պահանջում են գիտական բարձր ներուժ եւ մեծ ծախս պետության կողմից, եւ ստարտափներ, որտեղ պետք է լինի պլատֆորմ, երբ գաղափարը ծնվում է, դառնում է որոշակիորեն ֆինանսավորվող նախնական բջիջ, զարգանում՝ դառնալով արդեն բիզնես: Պարզվում է, որ այս բոլոր բիզնես-պրոյեկտների համար էլ հայաստանյան պայմանները վատն են:

– Ինչո՞ւ մենք չունենք լավ պրոյեկտներ: Գուցե դրանք երկարաժամկետ են, ու բանկերը, այլ ներդրողները չե՞ն ուզում ռիսկի գնալ:

– Պետական քաղաքականությունը խիստ կարեւոր է: Նախ, գլոբալ առումով ամբողջ աշխարհում է այդպես: Եթե լավ գաղափար լինի, փողը միշտ էլ կգտնվի: Սա աքսիոմ է: Բայց ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում: Ցանկացած պրոյեկտ ունի ռիսկի գործոններ, որը բազմապրոֆիլ է: Որպեսզի ներդրողը կամ բիզնեսը դրա մեջ փող դնի, պետք է ընդհանուր միջավայրը լինի տրամադրող եւ կայուն: Քո ինստիտուտները պետք է նորմալ աշխատեն, դատական համակարգը, իրավունքի գրանցման պետական համակարգը, կառավարության մյուս թեւերը, որոնք լիցենզիաներ են տրամադրում, եւ այլն: Իսկ մենք այսօր ունենք շատ տխուր վիճակ, որովհետեւ կառավարությունում որոշում կայացնողները գնալով քչանում են: Այդ մարդկանց մեղադրել չի կարելի: Ես այդ մասին ասում եմ 19 թվականից: Ակադեմիական աշխարհում պետական չինովնիկի ամենակարեւոր պրոդուկտը, որը նա տալիս է, որոշումն է` կայուն, արագ ու արդյունավետ կայացրած որոշումը, որպեսզի բիզնեսը դրա տակ տեղավորվի: Բայց մենք այսօր ի՞նչ ենք տեսնում: Այն հարցերում, որտեղ կա որոշակիորեն դիսկրեցիայի պահ (պաշտոնատար անձի կամ պետական մարմնի կողմից որեւէ հարցի լուծումը սեփական նախաձեռնությամբ՝ Ս. Ս.), պետական չինովնիկը կարող է որոշում ընդունել, ու հաջորդ օրը նրա գործընկերը նրա վրա կարող է գործ տա, գան բռնեն, հավաքեն տանեն, ու վերջ: Ես ուզում եմ տեսնել այն հերոս բիզնեսմենին, որը որ աչքի առաջ ունի Քաջարանի պղնձի կոմբինատը, «Վիվասելը», այլ խոշոր ձեռնարկություններ: Սամվել Կարապետյանի օրինակն էլ բոլորիս աչքի առաջ է: Հո ապուշ չի՞, որ գա, մեծ պրոյեկտ սկսի: Մի օր մի բան կասի, վարչապետի դուրը չի գա, կգան, հաջորդ օրը կձերբակալեն: Այդ իրավիճակում բիզնես միջավայրը խթանող չէ:

– Իսկ տեխնոլոգիական պրոյեկտներն ինչո՞ւ չեն կայանում:

– Տեխնոլոգիական պրոյեկտների մասով մենք միշտ խնդիր ենք ունեցել, որովհետեւ համալսարանական գիտուժը հետ է մնացել: Մեր համալսարաններից միայն Երեւանի տնտեսագիտական համալսարանն է, որն աշխարհում, կարծեմ, 1400-րդ տեղում է: Որպեսզի լավ պատկերացնեք, օրինակ, Դուբայի համալսարաններն աշխարհում 200-յակի մեջ են, ինչը բարձր մակարդակ է: Մերն իր ranking-ով (վարկանիշով՝ Ս. Ս.) 1000-րդից հետ է: Սա քրոնիկ խնդիր է, որը միշտ եղել է:

– Իսկ ստարտափները․ դրանք շատ են, դրանց մասին հաճախ խոսում են:

– Ստարտափները կայացնելու համար պետք է լինեն պլատֆորմներ, որտեղ գաղափարը մտնի, եփվի, հետո գնա ինկուբատորներ: Պետք է մի քանի մակարդակ լինի, որ բիզնեսն աճի: Առաջինը սաղմնային կապիտալն է, այնտեղ փող են դնում մոտ 50 հազար դոլարից ոչ ավելի: Հետո էդ գաղափարը գնում է աքսելերատոր, ասենք, 100 գաղափարից 90-ը ձախողվում է, մի 10-ն է «կենդանի» մնում: Էդ 10-ը հետ էգալիս, գնում է արդեն վենչուրային ֆոնդ (ռիսկային, բայց բարձր աճի ներուժ ունեցող ստարտափներին այդ ներդրումային ֆոնդերը տրամադրում են կապիտալ՝ բաժնեմասի դիմաց` Ս. Ս.): Սրանցից էլ գոյատեւում է մոտ 25 տոկոսը, 75-ը սովորաբար էլի չեզոքանում է: Որպեսզի էս 25 տոկոսը դառնա բիզնես, պետությունը դեր պետք է ունենա՝ համաֆինանսավորի, ֆոնդեր ստեղծի, գաղափարական ինչ-որ բան: Դրանք կոչվում են տեխնոլոգիական ստարտափի ինկուբատորներ, 100 գաղափարից 90-ը կարող է ձախողվել, մի 10-ը լինել կենսունակ, էդ 10-ը հետ է գալիս, գնում է արդեն վենչուրային ֆոնդը, որոնցից գոյատեւում է 25 տոկոսը։ Այս իրավիճակում պետությունը պետք է դեր ունենա, համաֆինանսավորի, ֆոնդեր ստեղծի, գաղափարական աջակցություն: Բայց ո՛չ ԱՆԻՖ-ի նման կառավարման մոդելի, որտեղ չինովնիկները նստած որոշումներ էին կայացնում: Դա այդպես չի արվում: Եթե ֆոնդը ստեղծում ես, անպայման կառավարման պետք է տաս պրոֆեսիոնալների, արհեստավարժի, որոնց համար մասնագիտական ռեպուտացիան է կարեւոր: Օրինակ, եթե ինձ նշանակեն ու ասեն՝ գնա սրան փող տուր, ես չեմ տա, որովհետեւ այդտեղ ռիսկեր կան, իմ ռեպուտացիային վտանգ է սպառնալու: Մարդիկ պետք է լինեն, որոնք կառավարությունից անջատ լինեն, ունենան մեծ արհեստավարժություն, ունենան վարկունակություն:

– Նույն պատճառով էլ կենսաթոշակային ֆոնդերը պետք է ներդրում չանեն:

– Չէ, կենսաթոշակայինի փողերը միշտ գալիս են, իրենք ամեն դեպքում ներքին շուկան լավ են հասկանում: Մարտին Գալստյանը ճիշտ է ասում, երբ նշում է, որ մեզ մոտ կուտակումներ ու խնայողություններ կան: Խնդիրը պրոյեկտի մեջ է, իսկ իմ ասած գործոնները՝ կառավարության ծուլություն, որոշումների կայացման անկարողություն, քաղաքական անկայունություն, տնտեսական մոդելի անկայունություն, գլոբալ աշխարհում դիրքավորման անորոշություն՝ էն, որ չգիտեն` մենք Եվրոպայի՞ հետ ենք, թե՞ Ռուսաստանի, այս ամենը խանգարում է:

– Առիթից օգտվելով, հարցնեմ՝ Ռուսաստանի սանկցիաները մինչեւ ո՞ւր կհասնեն: Ամենադաժան կանխատեսումներն են արվում՝ օդը կփակեն, հաղորդակցությունը կդադարեցվի, ատոմակայանը կկանգնի: Կարո՞ղ են ատոմակայանը կանգնեցնել:

– Կարող են, բայց մի փոքր լինենք իրատեսության սահմաններում: Ես չեմ կարծում: Ռուսաստանը, իհարկե, կգնա պատժիչ որոշակի գործողությունների, բայց որ հայերին ամբողջությամբ պոկի իրենից, գցի մի կողմ՝ չի անի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել

Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել Sat, 04 Jul 2026 12:04:29 +0400…

12 րոպե ago

Զանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է

Զանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է Sat, 04 Jul 2026 12:00:34 +0400 Սանկտ Պետերբուրգը…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունել

«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունել Sat, 04 Jul 2026…

32 րոպե ago

Ինչ է ակնարկել Իրանի նախագահը Փաշինյանին

Ինչ է ակնարկել Իրանի նախագահը Փաշինյանին Sat, 04 Jul 2026 11:30:06 +0400 Թեհրանի և Երևանի…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Մարզպետն իր խորհրդականին խրախուսել է

«Հրապարակ»․ Մարզպետն իր խորհրդականին խրախուսել է Sat, 04 Jul 2026 11:25:48 +0400 Գեղարքունիքի մարզպետ Կարեն…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Նույնն է, որ ասես` Տուլան ՀՀ-ից սամավար եւ պրյանիկ է ներկրելու

«Հրապարակ»․ Նույնն է, որ ասես` Տուլան ՀՀ-ից սամավար եւ պրյանիկ է ներկրելու Sat, 04 Jul…

1 ժամ ago