Գյումրու քաղաքապետին փոխարինողը հրապարակայնորեն հակադարձեց Փաշինյանին

Գյումրու քաղաքապետին փոխարինողը հրապարակայնորեն հակադարձեց Փաշինյանին

Thu, 07 May 2026 18:24:10 +0400


Այսօր կայացած Գյումրու ավագանու հերթական նիստը սովորական աշխատանքային հունով չմեկնարկեց։ Օրակարգային հարցերի քննարկմանը նախորդեց քաղաքական հայտարարությունների փուլը, որի կենտրոնում Գյումրի-Կառավարություն հարաբերություններն ու սուբվենցիոն ծրագրերի շուրջ առաջացած հեռակա բանավեճն էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ հրապարակային հնչեցրել էր այն միտքը, որ կասկածի տակ էր դրել Գյումրու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ օգտվելու կառավարության առաջարկած սուբվենցիոն գործիքակազմից։ Փաշինյանի խոսքով` որոշ համայնքապետեր, հնարավոր է, դրսևորում են բացահայտ կամ քողարկված ընդդիմադիր կեցվածք՝ միտումնավոր չիրականացնելով ծրագրեր, որոնք կառավարության աջակցությամբ կարող էին բարելավել համայնքի կյանքը։ Ավելին, հնչել էր մտահոգություն, որ տրամադրված միջոցները երբեմն ծառայեցվել են «անհասկանալի նպատակների»։

​Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը, օգտվելով ավագանու ամբիոնից, հանդես եկավ պարզաբանմամբ՝ խոսքն ուղղելով երկրի ղեկավարին։ Նա անհիմն որակեց այն թեզերը, թե քաղաքային իշխանությունները խուսափում են համագործակցությունից կամ միտումնավոր տապալում են սուբվենցիոն գործընթացները։

​«Կառավարության կողմից հնչող պնդումները, թե Գյումրին միտումնավոր չի համագործակցում սուբվենցիոն ծրագրերով, չունեն որևէ փաստացի հիմնավորում»,— հայտարարեց Առաքելյանը։

​Ըստ նրա՝ համայնքի և կառավարության միջև գործակցությունը պետք է հիմնված լինի փաստերի և իրականացվող աշխատանքի վրա, այլ ոչ թե քաղաքական ենթադրությունների։

​Առաքելյանը փաստերով էր ներկայացել նիստին, որոնք սկսեց թվարկել։

Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերը Գյումրու նման մեծ համայնքների համար կենսական նշանակություն ունեն, քանի որ դրանց միջոցով են իրականացվում ասֆալտապատման, լուսավորության և ենթակառուցվածքների նորոգման հիմնական ծավալները, որի համար ծախսերի մի մասը հոգում է համայնքը, մյուս մասը՝ պետությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր Fri, 11 Sep 2026 03:00:15…

2 ժամ ago

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը Fri, 11 Sep 2026 02:30:28 +0400 Օտտավան…

3 ժամ ago

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Fri, 11 Sep 2026 01:30:15 +0400…

4 ժամ ago

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները Fri, 11 Sep 2026 01:00:32 +0400 Եմենի…

4 ժամ ago

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով» Thu, 10 Sep 2026 23:45:59 +0400 Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել…

6 ժամ ago

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

6 ժամ ago