Մահապատիժ՝ ՊՆ նախկին նախարարներին

Մահապատիժ՝ ՊՆ նախկին նախարարներին

Thu, 07 May 2026 19:00:25 +0400


Չինաստանի պաշտպանության նախկին նախարարներ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն դատապարտվել են մահապատժի՝ երկու տարի ժամկետով հետաձգմամբ՝ կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է «Սինհուա»-ն։

2024 թվականի ամռանը Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն հեռացվել են Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունից և զրկվել գեներալական կոչումներից։

68-ամյա Լի Շանֆուն մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու և տալու մեջ և դատապարտվել է մահապատժի՝ երկու տարի ժամկետով հետաձգմամբ։ Դատարանը նաև Լի Շանֆուին ցմահ զրկել է բոլոր քաղաքական իրավունքներից և բռնագրավել նրա ողջ անձնական ունեցվածքը։

Լի Շանֆուն Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի մարտին։ Այդ աշնանը նա անհետացել է հանրության աչքից, որից հետո պարզվել է, որ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Նախկինում Լի Շանֆուն եղել է Սիչանի արբանյակային արձակման կենտրոնի տնօրեն և Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմավարական աջակցության ուժերի փոխհրամանատար։

Գեներալ Վեյ Ֆենհեն Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-ից մինչև 2023 թվականը։

Լի Շանֆուն և Վեյ Ֆենհեի իրավահաջորդը՝ գեներալ Դոնգ Ջունը, որը նշանակվել էր պաշտպանության նախարար 2023 թվականի վերջին, նույնպես ներգրավված է կոռուպցիայի մեջ:

Չինաստանում մահապատիժները՝ պատժի հետաձգմամբ, փոխարինվում են ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միանգամից երկու պայթյուն է որոտացել բնակելի համալիրներում

Միանգամից երկու պայթյուն է որոտացել բնակելի համալիրներում Tue, 22 Sep 2026 15:00:33 +0400 Միանգամից երկու…

48 րոպե ago

Մեսսիի հրաժեշտի խաղի տոմսերի գները կարող են հասնել աստղաբաշխական թվերի

Մեսսիի հրաժեշտի խաղի տոմսերի գները կարող են հասնել աստղաբաշխական թվերի Tue, 22 Sep 2026 14:45:11…

1 ժամ ago

«Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյան

«Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյան Tue, 22 Sep 2026 14:41:24 +0400 «Հայաստան»…

1 ժամ ago

Հորը սպանած երեք դուստերին արգելել են շփվել իրար հետ

Հորը սպանած երեք դուստերին արգելել են շփվել իրար հետ Tue, 22 Sep 2026 14:30:28 +0400…

1 ժամ ago

Այն աստիճան է արգելված իմ անունը տալ Հ1-ում, որ երբ ընկերներիցս մեկը տվել էր` մոնտաժել, հանել էին

Այն աստիճան է արգելված իմ անունը տալ Հ1-ում, որ երբ ընկերներիցս մեկը տվել էր` մոնտաժել,…

2 ժամ ago

Մեղադրանք է ներկայացվել ռուսական հետախուզության համար աշխատող անձանց

Մեղադրանք է ներկայացվել ռուսական հետախուզության համար աշխատող անձանց Tue, 22 Sep 2026 14:00:09 +0400 Միացյալ…

2 ժամ ago