Գործող իշխանությունը որոշել է մարդկության զինանոցում եղած բոլոր եղկելի, անթույլատրելի, մերժելի մեթոդները կիրառել

Գործող իշխանությունը որոշել է մարդկության զինանոցում եղած բոլոր եղկելի, անթույլատրելի, մերժելի մեթոդները կիրառել

Thu, 07 May 2026 19:33:34 +0400


Հիբրիդային պատերազմ, հոգեբանական տեռոր, շանտաժ, սպառնալիք, վախի ու հուսահատության զգացում, ընտրակաշառք, մանիպուլյացիաներ, ապակողմնորոշում, ստեր…գործող իշխանությունը որոշել է մարդկության զինանոցում եղած բոլոր եղկելի, անթույլատրելի, մերժելի մեթոդները կիրառել էս մի բուռ ժողովրդի վրա, որպեսզի վերարտադրվի…

Կա՞ մեկը, ով կարծում է, թե եվրոպացի առաջնորդների այցը և այս ԵՄ գագաթաժողովը պատահաբար են համընկել ՀՀ ԱԺ նախընտրական փուլի հետ: Որևէ մեկը կասկած ունի՞, որ Մակրոնը, Կոշտան, Ֆոն դեր Լեյենն ու Կայա Կալասը չեն գիտակցում, որ իրենք ուղիղ հոգեբանական ճնշում են գործադրում հայ ընտրողի նկատմամբ և սա միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Որևէ իրեն հարգող եվրոպական երկիր նման բան թույլ կտա՞ր անեին իր հանդեպ: Եվ առավել ևս` եթե սա արվեր Ռուսաստանի կամ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի կողմից, պատկերացնու՞մ եք` ինչ համաշխարհային աղմուկ կբարձրացնեին նույն եվրոպացիներն ու եվրոպամետները:

Բայց այս գագաթաժողովը և եվրոպացիների անթաքույց աջակցությունը Փաշինյանին հայ ժողովրդին հայտարարված հիբրիդային պատերազմի միակ և գուցե ամենամեծ դրսևորումը չէ:

Հասկանալի է, որ բացասական ասոցացիաներ չառաջացնող եվրոպացի պաշտոնյաներին, էկրաններից իրենց ծանոթ Մակրոնին ու Ստրամերին տեսնելը հայ մարդկանց մոտ դրական էմոցիաներ, ուրախության, տոնի զգացում են առաջացրել, ինչպես կառաջացներ Ջոնի Դեպին կամ Մոնիկա Բելուչիին տեսնելը: Շատ ավելի վատ, ստոր մեթոդներ է սկսել կիրառել իշխանությունն այս փուլում: Մեկի մասին ուզում եմ ձեզ զգուշացնել.

Ամիսներ առաջ ինքը` Նիկոլ Փաշինյանը աչքալուսանք տվեց, թե Յութուբը Հայաստանում գովազդ է սկսում տեղադրել (մոնետիզացիան միանում է), մարդիկ կարող են տեսանյութեր պատրաստել ու փող աշխատել: Եվ իրոք, յութուբի տեսահոլովակները սկսեցին մի քանի րոպեն մեկ ընդմիջվել` ինչ որ խաղերի, անգլերենի դասերի և այլ գովազդներով: Այդ գովազդների բովանդակության վրա տեսահոլովակների սեփականատերերը որևէ ազդեցություն չունեն, դա Յութուբի ադմինիստրացիան է տեղադրում, ի դեպ, գումարներն էլ, որ վճարում է յութուբը, մեծ չեն: Իսկ հիմա գիտե՞ք ինչ է մտնում հոլովակների մեջ` որպես յութուբյան գովազդ. կեղտոտ հակաքարոզչություն ընդդիմադիր ուժերի դեմ: Այսօր, օրինակ, Արա Այվազյանի` «Հրապարակին» տված հարցազրույցի կեսից պերֆեկթթիվիի ոճի գովազդ էր միացել, որ եթե Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, մի քանի հարյուր հազար հայ երիտասարդի ուղարկելու է կռվելու Ռուսաստանի կողմից` ընդդեմ Ուկրաինայի: Գարշելի սուտ, ընդդիմադիր ուժին վարկաբեկելու ստոր փորձ:

Իրականում հենց սա է հիբրիդային պատերազմը, որ հայտարարել է այս իշխանությունն իր ժողովրդին: Վախեցնել, սպառնալ, սուտ ու կեղծիք տարածել ընդդիմադիր ուժերի մասին և դա անել մեծ մասշտաբով ու գաղտագողի:

Յութուբի գովազդը կանջատենք, ինչքան հնարավոր է կփորձենք մարդկանց ներկայացնել այս պիղծ քարոզչության նրբություններն ու Եվրոպական աջակցության փուչիկը, բայց թե մեր խոսքը որքանով կհասնի իշխանական քարոզից շշմած ու շփոթահար հայ ընտրողին, ոչ ոք չի կարող ասել….

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը․ Կարապետյանն Ալեն Սիմոնյանին

Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը․ Կարապետյանն Ալեն Սիմոնյանին Thu, 07 May 2026…

8 րոպե ago

Նախկին նախագահը` այլմոլորակայինների մասին

Նախկին նախագահը` այլմոլորակայինների մասին Thu, 07 May 2026 22:00:29 +0400 Միացյալ Նահանգները չէին կարողանա թաքցնել…

13 րոպե ago

«Ընտրենք քեզ ու վախճանվենք», «ՔՊ-ն Քեմալական պետություն է». քոմենթներ

«Ընտրենք քեզ ու վախճանվենք», «ՔՊ-ն Քեմալական պետություն է». քոմենթներ Thu, 07 May 2026 21:45:44 +0400…

28 րոպե ago

Մասնակցեք ընտրություններին, եթե չեք ուզում երկիր «խաշած կառտոշկա». տեսանյութ

Մասնակցեք ընտրություններին, եթե չեք ուզում երկիր «խաշած կառտոշկա». տեսանյութ Thu, 07 May 2026 21:36:54 +0400…

37 րոպե ago

Վրացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել

Վրացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել Thu, 07 May 2026 21:30:35 +0400 Ֆրանսիական «ՊՍԺ»-ի…

43 րոպե ago

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած միջադեպի կասկածյալը ձերբակալվել է

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած միջադեպի կասկածյալը ձերբակալվել է Thu, 07 May 2026 21:23:55 +0400…

50 րոպե ago