Եվրոպական մարտահրավեր Երևանից Ռուսաստանին

Եվրոպական մարտահրավեր Երևանից Ռուսաստանին

Thu, 07 May 2026 20:15:42 +0400


Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախորդ օրն անցկացվել է Ուկրաինայի աջակցությանը նվիրված առանձին նիստ: Բնական է, որ դրանում չէր կարող չկարևորվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու մասնակցությունը: Վերջինս էլ մեկ-երկու կծու արտահայտություն է թույլ տվել Ռուսաստանի հասցեին:

Այդ իրադարձությանն անդրադարձել էր ռուսաստանյան հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ (տեղեկատվությունը Վիքիպեդիայից) Արամ Գաբրելյանովը:
«Փաշինյանը իսկապես խելագարվել է։ Ֆրանսիացիները հայտարարեցին, որ մայիսի 5-ին Երևանում կկայանա Ուկրաինայի աջակցության գագաթնաժողով։ Ահա թե ինչու է Զելենսկին Երևանում։ Սա յուրատեսակ Ռամշտայն է Երևանում։ Պետք է մտածել Ռուսաստանին այդպիսի մարտահրավեր նետելու մասին։ Դե սպասեք… »,- արձագանքել է Գաբրելյանովը: Դժվար չէ հասկանալը, որ նրա հնչեցրած գնահատականը ոչ թե անձնական է, այլ այդպիսին է ՌԴ ղեկավարության մոտեցումը: Ինչ մնում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին, ապա տվյալ պարագայում նրա վարքագիծը կարելի է գնահատել որպես ադեկվատության բացարձակ բացակայության դրսևորում: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր հազարավոր թելերով կապված լինել Ռուսաստանի հետ ու միաժամանակ վերածվել դրա նկատմամբ թշնամական հարթակի: Ժամանակ առ ժամանակ էլ խոսել դրա հետ բարիդրացիական հարաբերությունների մասին:

Իսկ այն հանգամանքը, որ տվյալ տեղեկատվությունը հրապարակվել ֆրանսիացիների կողմից, հերթական անգամ վկայում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ: Որովհետև եթե լիներ այդպիսին, ու Հայաստանը ցանկանար աջակցել իր նախկին թշնամու՝ Ադրբեջանի, բարեկամ Ուկրաինային, ապա դա պետք է հայտարարեր հենց «մեր հզոր» վարչապետը: Բայց քանի որ ինքն այնքան «դուխ» չունի, որպեսզի նման բան հայտարարի սեփական երկրում, դա արվում է օտարի կողմից: Բացի դրանից, օտարի կողմից այդ հանգամանքի բարձրաձայնումը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանը ոչ միայն ինքնիշխան չէ, այլև ընդհանարպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ: Որովհետև եթե սուբյեկտ լիներ, ապա ընդհանրապես չէր թույլատրի, որ նման բան հայտարարվեր, քանի որ այն հակադրության մեջ է մտնում իր երկրի շահերի հետ: Կամ էլ չի պատկերացնում, թե որն է իր երկրի շահը, ինչը շատ ավելի վատ է: Էլ չասած, որ սեփական ժողովրդին անընդհատ պատերազմի վտանգով վախեցնելը վկայում է, որ ինքն իրենով արդեն վտանգ է Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

Ի դեպ, նախկիններից Սերժին մերժելիս մենք չէինք պատկերացնում, թե ինչպիսին չի կարող լինել պետության ղեկավարը: Որպես հանրություն մենք այնքան էինք «հաբռգել», որ մերժեցինք մեկին ընդամենը նրա համար, որ դրժել էր սեփական խոսքը: Ինչն ամենամեղմ թերությունն էր, որ կարող էր ունենալ պետության ղեկավարը: Մենք ասելով նկատի ունեմ նրանց, ովքեր գրագետ ու հայրենասեր լինելով՝ հավատում էին Հայաստանի ինքնիշխան լինելուն: Միաժամանակ հավատում էին, որ Հայաստանի տեղը ժողովրդավարական ու մարդասիրական եվրոպական երկրների շարքում է: Սակայն մեր նախընտրած ճակատագրի բերումով պարզվեց, որ եվրոպական հույսերը գրված էին ավազին: Որովհետև դրանք վաղուց աշխարհաքաղաքական շահերի դրսևորումներ էին, ինչը մենք ընդունել չէինք ցանկանում: Ու, բնականաբար, այդ ամենը կեղծիք էր:

Ավելորդ եմ համարում աստեղ անդրադառնալ այն հարցին, որ այս աննորմալ վիճակին հասնելուն նպաստեցին Հայաստանում իրականացվող՝ հատկապես եվրոպական քաղաքականությունն ու դրամաշնորհային ծրագրերը: Թե՛ պետական մակարդակում և թե՛ քաղաքացիական հասարակության մակարդակում: Ու այս օրերին կրկին Եվրոպան ցանկանում է մեր գլխին խաղ խաղալ՝ թքած ունենալով այն բանի վրա, թե ինչ կկատարվի հայ ժողովրդի հետ: Ինչ կկատարվի եվրոպական երկրների ղեկավարների ու Եվրամիության չինովնիկների հեռանալուց հետո: Երբ եվրոպական մարտահրավերներին ի պատասխան՝ Հայաստանը կկանգնի ռուսական տնտեսական մարտահրավերների դեմ դիմաց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 200 զոհ․ ու՞մ է հարվածել ԱՄՆ-ն այս անգամ

Ավելի քան 200 զոհ․ ու՞մ է հարվածել ԱՄՆ-ն այս անգամ Mon, 01 Jun 2026 03:30:11…

3 ժամ ago

Պատրաստ են վերսկսել պատերազմը գործարքի բանակցությունների ձախողման դեպքում

Պատրաստ են վերսկսել պատերազմը գործարքի բանակցությունների ձախողման դեպքում Mon, 01 Jun 2026 02:30:31 +0400 ԱՄՆ…

4 ժամ ago

Զելենսկին խաղաղության հնարավորություն է տեսնում

Զելենսկին խաղաղության հնարավորություն է տեսնում Mon, 01 Jun 2026 01:30:11 +0400 Ռուսաստանը շարունակում է կորցնել…

5 ժամ ago

Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ

Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ Mon, 01 Jun 2026 01:00:25 +0400 Ճապոնիային մոտեցող…

6 ժամ ago

Իրանի նախագահը հրաժարակա՞ն է տալիս

Իրանի նախագահը հրաժարակա՞ն է տալիս Mon, 01 Jun 2026 00:30:48 +0400 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը…

6 ժամ ago

Առաջարկել են հղի կանանց երթևեկությունն անվճար դարձնել

Առաջարկել են հղի կանանց երթևեկությունն անվճար դարձնել Mon, 01 Jun 2026 00:00:04 +0400 Պետդումայի պատգամավոր…

7 ժամ ago