Այդպես էլ չիմացանք՝ դիմե՞ց, թե՞ չէ․․․ Ինչ որ տեսանք, դա Ալիևի ավելի ագրեսիվ ու վտանգավոր բառամթերքն էր

Այդպես էլ չիմացանք՝ դիմե՞ց, թե՞ չէ․․․ Ինչ որ տեսանք, դա Ալիևի ավելի ագրեսիվ ու վտանգավոր բառամթերքն էր

Thu, 07 May 2026 23:33:28 +0400


Երեկ Բաքվում գերության մեջ պահվող Դավիթ Իշխանյանն էր ուղերձ հղել ընտանիքի միջոցով, որտեղ ևս մեկ անգամ հիշեցրել էր մեզ բոլորիս, թե ինչ ապօրինի գործընթացների միջով են իրենց անցկացնում՝ առանց տեսակցելու իրավունքի ու հնարավորության։

Դավիթ Իշխանյանը հայ հանրությանը հիշեցնում էր, որ այս գործընթացը մի ողջ ժողովրդի ու գաղափարի ստորացման ու ոչնչացման մասին է, դրա համար չի կարելի զուտ դիտողի դերում մնալ։
Այսօր Ռուբեն Վարդանյանն էր կրկին հիշեցում ուղարկել ՀՀ ՄԻՊ-ին ու ՀՀ ղեկավարությանը։ Կարճ ասած՝ ասում էր՝ մինչ դուք տեղում խաղաղություն եք բեմադրում ու Ալիևի հետքերի մաքրման աշխատանքների համար համատեղ մրցանակներ ստանում, մենք այստեղ պատանդ ենք։ Մարդը ամոթանք էր տալիս նրանց, ովքեր բացարձակ չգիտեն, թե դա ինչ է։ Մարդկանց, որոնք չեն օգտվում միջնորդական դերակատարներից այս հարցը լուծելու համար։
Հիշեցնեմ, որ դեռևս օգոստոսի 8-ին Թրամփը Փաշինյանին ասում էր, որ եթե ինքը Ալիևին խնդրի, վերջինս իրեն չի մերժի, այդպես էլ չիմացանք՝ դիմե՞ց, թե՞ չէ․․․ Ինչ որ տեսանք, դա Ալիևի ավելի ագրեսիվ ու վտանգավոր բառամթերքն էր։

Հիշեցնեմ, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախօրեին էլ Փաշինյանը հայտարարեց, որ չի դիմելու իր հյուրերին՝ պետությունների ղեկավարներին, մեր գերիների թեմայով։ Իբր թե ինքը Ալիևի հետ ուղիղ է խոսում։ Ալիևի հետ իր ուղիղ զրույցի հետևանքը դա Ալիևի կամքով Սահմանադրության փոփոխության հարցը մեր օրակարգ բերելն է։ Ոչ մի հարց այդ զրույցը ՀՀ-ի օգտին չի լուծել, միայն կապի մեջ են, որ Ալիևի հաջորդ պահանջը իմանա ու նախորդի կատարողականը զեկուցի։ Այ, եթե Ալիևի կամակատարը չլիներ, այլ նորմալ գործընկերային հարաբերություններ լինեին, այս հարցը վաղուց լուծված կլիներ։

Ինչևէ, շատերն են հարցնում՝ իսկ ինչ կարող ենք անել, ո՞նց կարող են օգնել հարցի լուծմանը։ Այս պահին միակ բանը, որ կասեմ՝ դա հարցի մասին խոսելն է, գրելն է, չմոռանալը։ Բաքվում պատանդի կարգավիճակով գտնվող մարդիկ մեզ դա են ասում՝ հեյ, հայ ժողովուրդ, մենք այստեղ ենք, ու մեր դուրս գալու միակ միջոցն այն է, որ դուք դա հիշեք, խոսեք դրա մասին, հանրային դաշտում միշտ արդի պահեք այդ թեման, մինչև որ լուծումը գա․․․ Իսկ լուծումը հաստատ գալու է։ Հայ մարդը չի կարող մնալ գերի Բաքվում, ու մեր ականջներին դրան զուգահեռ խաղաղության մասին հեքիաթներ պատմեն, դա չի լինելու։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրաբխի ժայթքման հետեւանքով փակվել է Սիցիլիայի երկինքը

Հրաբխի ժայթքման հետեւանքով փակվել է Սիցիլիայի երկինքը Mon, 06 Jul 2026 21:30:38 +0400 Իտալական Սիցիլիա…

19 րոպե ago

Թող Փաշինյանն ու իր բանդան քիչ մրթմրթան

Թող Փաշինյանն ու իր բանդան քիչ մրթմրթան Mon, 06 Jul 2026 21:30:20 +0400 Latest news…

20 րոպե ago

Մենք ակնհայտ ունենք մի իրավիճակ, երբ հայ լինելու համար ենթարկվում ենք քաղաքական հետապնդման․ Աբովյան

Մենք ակնհայտ ունենք մի իրավիճակ, երբ հայ լինելու համար ենթարկվում ենք քաղաքական հետապնդման․ Աբովյան Mon,…

32 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի կենդանիները քնեցվել են. նրանց ևս կտեղափոխեն. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի կենդանիները քնեցվել են. նրանց ևս կտեղափոխեն. Իվետա Տոնոյան Mon, 06 Jul 2026 21:13:16…

37 րոպե ago

Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան

Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Mon, 06 Jul 2026 21:11:54 +0400 ԱԺ պատգամավոր Տիգրան…

38 րոպե ago

Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները

Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Mon, 06 Jul 2026 21:06:24 +0400…

44 րոպե ago