Լռության եւ քվեարկության օրը որոշել են ընտրողներին գինի խմեցնել եւ ուղարկել ընտրատեղամասեր

Լռության եւ քվեարկության օրը որոշել են ընտրողներին գինի խմեցնել եւ ուղարկել ընտրատեղամասեր

Thu, 07 May 2026 23:45:29 +0400


Այս տարի Երևանի գինու օրեր փառատոնը կանցկացվի հունիսի 5-7-ը։ Այս օրերը համընկնում են ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրերի` լռության և քվեարկության օրերի հետ։

Պարզ է, որ այս իշխանությունն ամեն բան անում է իր վերարտադրության համար եւ այս մեկ ամսվա ոչ մի իրադարձություն պատահական չէ,իսկ վերջին օրերին գինու փառատոն անելն առհասարակ օրենքի խախտում է, մանավանդ լռության օրը նման բան անելը պետք է արգելվեր, բայց նշանակել են, պարզ է, որ ողջ իշխանությունն ու վարչապետ Փաշինյանն էլ մասնակցելու են եւ քողարկված կամ բացահայտ քարոզչություն են իրականացնելու: Փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա» հիմնադրամի ներկայացուցչից հետաքրքրվեցինք` սրանով փառատոնը չե՞ք ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ, հատկապես լռության օրը, երբ օրենքը պահանջում է լռություն պահպանել ողջ երկրում, որ ընտրողները կողմնորոշվեն, ավելորդ ճնշումների չենթարկվեն, ձեր միջոցառումը կարող են քարոզչական նպատակներով օգտագործել։

«Երևանի Գինու Օրեր փառատոնը ապաքաղաքական միջոցառում է, և դրա շրջանակում ցանկացած քաղաքական ակտիվություն բացառվում է՝ թե՛ մասնակից ընկերությունների, թե՛ այցելուների կողմից։ Մենք նախապես հստակ հաղորդում ենք մասնակցության պայմանները բոլոր ներգրավված կողմերին, իսկ փառատոնի տարածքում աշխատող թիմերը հետևում են, որպեսզի պահպանվի մշակութային և չեզոք միջավայրը։ Մասնակիցները պայմանագրային հիմքով արդեն պարտավորվում են պահպանել այդ կանոնները։ Կանոնների խախտման դեպքում նախատեսված համապատասխան արձագանք՝ ներառյալ նախազգուշացում և անհրաժեշտության դեպքում մասնակցի հեռացում տարածքից, եթե խախտումը շարունակվում է։ Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար, որ փառատոնի տարածքում բացառվի որևէ քաղաքական գործընթաց։ Միաժամանակ կարևոր է նշել, որ միջոցառման հիմնական այցելուների զգալի մասը զբոսաշրջիկներ են, և քաղաքում այցելուների հոսքը չի սահմանափակվում միայն փառատոնի տարածքով։ Ակտիվ քաղաքային կյանք կա նաև այլ հանրային վայրերում, օրինակ Հյուսիսային պողոտայում, Կասկադում և քաղաքային շատ զբոսայգիներում։ Մենք հույս ունենք, որ բոլոր քաղաքական ուժերը կպահպանեն ընտրական գործընթացների սահմանված կանոնները և կխուսափեն ցանկացած քաղաքական ակտիվությունից նախատեսված սահմանափակումների ընթացքում։ Այնուամենայնիվ ցանկանում ենք ընդգծել, որ մեր միջոցառման տարածքը կազմում է շուրջ 15 000 քմ, և Երևանի ԳինուՕրեր փառատոնի ազդեցությունը ընտրական գործընթացների վրա օբյեկտիվորեն սահմանափակ է։ Տարածքում ցանկացած անհատական գործողություն, օրինակ՝ թռուցիկների բաժանում կամ քարոզչական բնույթի նախաձեռնություններ, չի կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների ընդհանուր ընթացքի վրա։ Ընտրությունների օրը քաղաքացիները հիմնականում այցելում են իրենց բնակության վայրերին մոտ գտնվող ընտրատեղամասեր,և մենք կարող ենք հավաստիացնել, որ փառատոնի տարածքում հնարավոր շարժը, այցելուների հոսքը կամ երթևեկությունը չեն խոչընդոտում այդ գործընթացին»,- հայտնեցին ընկերությունից։

Իսկ ինչու չեք փոխել փառատոնի օրերը, ինչն էր խանգարում դա մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետ անցկացնելուն․ «Մինչև 2021 թվականը Երևանի Գինու Օրեր փառատոնն անցկացվում էր մայիսին։ 2021 թվականից այն տեղափոխվեց հունիսի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրեր՝ ապահովելով առավել կանխատեսելի և հարմար ժամանակացույց միջազգային տուրօպերատորների և զբոսաշրջիկների համար։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս նրանց նախապես՝ նույնիսկ մինչև մեկ տարի առաջ, պլանավորել իրենց այցը Հայաստան և ներառել փառատոնը իրենց ծրագրերում՝ զարգացնելով իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում։ ԱԺ խորհրդարանական ընտրությունների օրը հաստատվել է ավելի ուշ, մինչդեռ փառատոնի անցկացման ժամկետներն արդեն նախապես հայտարարված էին և ներառված միջազգային օրակարգում, այդ պատճառով միջոցառման տեղափոխումը նպատակահարմար չէր»։

Ընկերությունից նշեցին, որ փառատոնի անցկացման տարածքում ընտրատեղամասեր նախատեսված չեն, և միջոցառումը որևէ կերպ չի խոչընդոտի ընտրությունների բնականոն ընթացքին։ Ամենամոտ ընտրատեղամասը գտնվում է Սարյան 23 հասցեում՝ «Արեգնազան» կրթահամալիրում, որը չի մտնում փառատոնի տարածքի մեջ։ Նկատենք, որ նման մասշտաբային միջոցառման ժամանակ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ քարոզչություն չի իրականացվելու, հնարավոր չի լինելու հսկել մարդկանց զրույցներն ու պահվածքը: Հենց միայն Նիկոլ Փաշինյանի ներկայությունը գինի խմողների շրջանում, նրանց հետ բաժակ խփելն ու մարդկանց հետ շփելը մաքուր նախընտրական քարոզչություն է լինելու եւ նշանակում է` խախտվելու է օրենքը:

Նշենք, որ այս տարի Երևանի գինու օրեր փառատոնին նախատեսվում է մինչև 100 գինեգործական ընկերության մասնակցություն, որոնք ներկայացնելու են ավելի քան 1000 տեսակի հայկական գինի։ Տարեցտարի փառատոնի այցելուների թիվը աճում է միջինը շուրջ 30%-ով: Զբոսաշրջիկների մի մասը Հայաստան է ժամանում հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Վերջին տարիներին արձանագրվել են մասնակից գինեգործները վաճառել են շուրջ 63,000 շիշ գինի, իսկ միջոցառման մեջ ներգրավված շուրջ 250 ընկերությունների ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար, որի 15–25 % վճարվել է որպես հարկ պետական բյուջե։ 2026 թվականին հոբելյանական փառատոնն է, նպատակ են դրել գերազանցել նախորդ տարիների բոլոր ցուցանիշները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Sun, 15 Nov 2026 13:14:26 +0400 Ազգերի լիգայի…

11 րոպե ago

Ինքնաթիռներն իրար են բախվել

Ինքնաթիռներն իրար են բախվել Sun, 15 Nov 2026 13:00:41 +0400 Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են…

25 րոպե ago

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն Sun, 15 Nov 2026 12:46:12 +0400 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային…

40 րոպե ago

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ Sun, 15 Nov 2026 12:37:49 +0400 Փարիզում…

48 րոպե ago

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․ Sun, 15 Nov 2026 12:30:04 +0400 Ֆրանսիայի ոստիկանությունը նոյեմբերի…

56 րոպե ago

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը Sun, 15 Nov 2026…

1 ժամ ago