«Հրապարակ»․ Ասուլիսը չավարտված՝ հարձակման անցան

«Հրապարակ»․ Ասուլիսը չավարտված՝ հարձակման անցան

Fri, 08 May 2026 08:15:38 +0400


Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ուղիղ եթերով հեռարձակվող ասուլիսը դեռ չավարտված՝ Նիկոլ Փաշինյանից նոր հրահանգ է իջեցվել իրավապահներին՝ մասսայական գաղտնալսումներ իրականացնել Կարապետյանի թիմակիցների շրջանում եւ ոչ միայն, ու հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով նրա աջակիցների «վրա կեղտ գտնել» ու քրեական հետապնդումների նոր ալիք սկսել այդ ուժի դեմ։

Երեկ արդեն Սյունիքում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակի դեմ նոր հարձակում իրականացվեց, եւ նորից մարդիկ ձերբակալվեցին: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ծանր է տարել Սամվել Կարապետյանի ինքնավստահ հայտարարությունները եւ իրեն ուղղված կոշտ գնահատականները, որոնք հատկապես հերքում էին այն մեղադրանքները, թե Կարապետյանը բանավոր խոսելու հետ կապված խնդիրներ ունի:

Թերեւս սրանով էր պայմանավորված նաեւ այն, որ անմիջապես գործի դրվեց իշխանական քարոզչամեքենան` սկսեցին կեղծ վերնագրերով, ասածները հիմնովին աղավաղած լուրեր տարածել: Օրինակ, իշխանական կայքերից մեկը նյութ էր հրապարակել, թե իբր Սամվել Կարապետյանն ասել է․ «Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ կերտած նախագահ է, եւ մենք միանալու ենք նրան»: Մինչդեռ Կարապետյանը Քոչարյանին բնորոշել էր որպես հաղթած նախագահ եւ ողջունել էր նրա այն հայտարարությունը, թե պատրաստ է ամենաշատ ձայն ստացած ուժին, այսինքն՝ «Ուժեղ Հայաստանին» միանալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ «Միասնության թևեր» կուսակցության ճեպազրույցը Տավուշի մարզից

#Ուղիղ․ «Միասնության թևեր» կուսակցության ճեպազրույցը Տավուշի մարզից Fri, 08 May 2026 17:07:25 +0400 Latest news…

8 րոպե ago

Եթե ուզում ենք փոխել պատմության այս ընթացքը, պետք է չհարմարվենք, պետք է պայքարենք արդարության համար․ Շահեն Հարությունյան

Եթե ուզում ենք փոխել պատմության այս ընթացքը, պետք է չհարմարվենք, պետք է պայքարենք արդարության համար․…

14 րոպե ago

Հայտնի է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը

Հայտնի է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը Fri, 08 May 2026 16:57:52 +0400 «ՀՀ ընտրական…

17 րոպե ago

Հայաստանը՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ․ ինչպես օգտվել ԱԲ-ի տարբեր մոտեցումներից

Հայաստանը՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ․ ինչպես օգտվել ԱԲ-ի տարբեր մոտեցումներից Fri, 08 May 2026 16:45:53…

29 րոպե ago

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր Fri, 08 May 2026 16:28:18 +0400 Մայիսի 5-6-ը…

47 րոպե ago

Փաշինյանի աջակիցը մունաթ եկավ` լսելով «Փաշինյանը ժողովրդին ձեռ է առնում»

Փաշինյանի աջակիցը մունաթ եկավ` լսելով «Փաշինյանը ժողովրդին ձեռ է առնում» Fri, 08 May 2026 16:19:15…

56 րոպե ago