«Հրապարակ»․ Ասուլիսը չավարտված՝ հարձակման անցան

«Հրապարակ»․ Ասուլիսը չավարտված՝ հարձակման անցան

Fri, 08 May 2026 08:15:38 +0400


Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ուղիղ եթերով հեռարձակվող ասուլիսը դեռ չավարտված՝ Նիկոլ Փաշինյանից նոր հրահանգ է իջեցվել իրավապահներին՝ մասսայական գաղտնալսումներ իրականացնել Կարապետյանի թիմակիցների շրջանում եւ ոչ միայն, ու հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով նրա աջակիցների «վրա կեղտ գտնել» ու քրեական հետապնդումների նոր ալիք սկսել այդ ուժի դեմ։

Երեկ արդեն Սյունիքում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակի դեմ նոր հարձակում իրականացվեց, եւ նորից մարդիկ ձերբակալվեցին: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ծանր է տարել Սամվել Կարապետյանի ինքնավստահ հայտարարությունները եւ իրեն ուղղված կոշտ գնահատականները, որոնք հատկապես հերքում էին այն մեղադրանքները, թե Կարապետյանը բանավոր խոսելու հետ կապված խնդիրներ ունի:

Թերեւս սրանով էր պայմանավորված նաեւ այն, որ անմիջապես գործի դրվեց իշխանական քարոզչամեքենան` սկսեցին կեղծ վերնագրերով, ասածները հիմնովին աղավաղած լուրեր տարածել: Օրինակ, իշխանական կայքերից մեկը նյութ էր հրապարակել, թե իբր Սամվել Կարապետյանն ասել է․ «Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ կերտած նախագահ է, եւ մենք միանալու ենք նրան»: Մինչդեռ Կարապետյանը Քոչարյանին բնորոշել էր որպես հաղթած նախագահ եւ ողջունել էր նրա այն հայտարարությունը, թե պատրաստ է ամենաշատ ձայն ստացած ուժին, այսինքն՝ «Ուժեղ Հայաստանին» միանալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի բան կա, որով ՔՊ-ին իսկապես զիջում ենք. Կարապետյան

Մի բան կա, որով ՔՊ-ին իսկապես զիջում ենք. Կարապետյան Fri, 08 May 2026 11:42:46 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով