Բաց նամակ Արփինե Սարգսյանին

Բաց նամակ Արփինե Սարգսյանին

Fri, 08 May 2026 13:51:16 +0400


ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ՆԳՆ նախարար
Ա. Սարգսյանին

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը տարիներ շարունակ բարձրաձայնում և պայքարում է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց խախտված աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։
Այն, որ վերջիններիս իրավունքները խախտվում են, Ձեզ հայտնի է դեռևս 2020 թվականից, երբ աշխատում էիք ՀՀ արդարադատության նախարարությունում։ Այդ ժամանակ նույնպես իրավախախտումները կանխելու կամ վերացնելու փոխարեն դրանք անտեսվել կամ քողարկվել են, մինչդեռ Դուք շարունակել եք գրանցել կարիերային առաջընթաց։
Ինչպես կհիշեք, խնդիրը վերաբերում էր զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրվող արձակուրդային օրերի սխալ հաշվարկին և տրամադրմանը (օրացուցային- աշխատանքային օրերին), ինչպես նաև արձակուրդային վճարների հաշվարկման կարգին։

Անդրադառնալով արձակուրդային օրերի սխալ հաշվարկման և տրամադրման խնդրին՝ հարկ եմ համարում նշել, որ դա արդեն հաստատված փաստ է բազմաթիվ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով։ Դրանցից մեկը վերաբերում է ՆԳՆ-ի պարտությանը թիվ ՎԴ/5512/05/22 վարչական գործով, որով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է իրավախախտման առկայությունը։

Միաժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ մինչ օրս Ձեր ղեկավարած կառույցում շարունակվում են նույնատիպ իրավախախտումները ՆԳՆ ծառայողների նկատմամբ, ինչի հետևանքով շարունակաբար խախտվում են նրանց աշխատանքային իրավունքները և կուտակվում են զգալի ֆինանսական պարտավորություններ պետության և ծառայողների միջև։
Հաշվի առնելով, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում զանգվածային լրատվամիջոցների աջակցությամբ բացահայտված բազմաթիվ իրավախախտումների դեպքերում Դուք, որպես կանոն, պաշտոններից ազատում եք ենթադրյալ պատասխանատու անձանց, ակնկալվում է, որ նույն հետևողականությունը կցուցաբերեք նաև այն իրավախախտումների պարագայում, որոնք տեղի են ունեցել Ձեր պաշտոնավարման ընթացքում և Ձեր անմիջական պատասխանատվության ներքո։
Հուսով եմ, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ Դուք կստանձնեք քաղաքական պատասխանատվություն՝ ներկայացնելով հրաժարական, որպեսզի նախընտրական փուլում չվարկաբեկեք Ձեր քաղաքական թիմակիցներին և առանց այդ էլ ցածր հանրային վստահություն ունեցող քաղաքական ուժը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու
Էդգար Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր Fri, 08 May 2026 16:28:18 +0400 Մայիսի 5-6-ը…

20 րոպե ago

Փաշինյանի աջակիցը մունաթ եկավ` լսելով «Փաշինյանը ժողովրդին ձեռ է առնում»

Փաշինյանի աջակիցը մունաթ եկավ` լսելով «Փաշինյանը ժողովրդին ձեռ է առնում» Fri, 08 May 2026 16:19:15…

29 րոպե ago

Երբ տրամաբանությունից դուրս են խոսում, հարցնում են՝ սու՞նկ ես կերել

Երբ տրամաբանությունից դուրս են խոսում, հարցնում են՝ սու՞նկ ես կերել Fri, 08 May 2026 16:15:20…

33 րոպե ago

Ձախողել են ամեն ինչ ու ժողովրդին ենթարկել շանտաժի. Թաթոյան

Ձախողել են ամեն ինչ ու ժողովրդին ենթարկել շանտաժի. Թաթոյան Fri, 08 May 2026 16:07:48 +0400…

40 րոպե ago

«Իջևանում ևս կողմնակիցներ մենք ունենք». Թաթոյան

«Իջևանում ևս կողմնակիցներ մենք ունենք». Թաթոյան Fri, 08 May 2026 15:59:25 +0400 Latest news from…

48 րոպե ago

Wildberries-ը վերականգնում է ՀՀ-ում արտադրված ապրանքների արտահանումն ու վաճառքը

Wildberries-ը վերականգնում է ՀՀ-ում արտադրված ապրանքների արտահանումն ու վաճառքը Fri, 08 May 2026 15:57:01 +0400…

51 րոպե ago