«Եղբայրական» զրույց են ունեցել

«Եղբայրական» զրույց են ունեցել

Fri, 08 May 2026 14:00:23 +0400


Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը նշել են ռուս-ամերիկյան «սպառազինական եղբայրությունը»։

Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը։

«Իրենց հեռախոսազրույցի ընթացքում նախագահները նշել են ռուս-ամերիկյան զինական եղբայրության նշանակությունը որպես դրական զարգացում, որը նպաստում է մեր հարաբերությունների ամրապնդմանը», – ասել է դեսպանը։

Դարչիևը նաև դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Թրամփի և Պուտինի միջև վերջին հեռախոսազրույցը կհանգեցնի արդյունքների. «Կարծում եմ՝ այո։ Վստահ եմ՝ այո»։

Դեսպանը հավելել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կապերը «վերականգնվում են», թեև դանդաղ։ Դարչիևը Պուտինի և Թրամփի միջև լավ անձնական հարաբերությունները նշել է որպես այս գործընթացի կարևորագույն գործոն։ Եվ ԱՄՆ ներկայիս կառավարությունը, ըստ Դարչիևի, «դրական վերաբերմունք» է ցուցաբերում կապերի վերականգնման նկատմամբ։

Երկու նախագահները վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել ապրիլի վերջին։ Թրամփը Պուտինի հետ իր հեռախոսազրույցն անվանել է «շատ լավ» և ասել, որ նրանք կենտրոնացել են Ուկրաինայի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կատակել են Նոբելյան մրցանակի թեմայով

Կատակել են Նոբելյան մրցանակի թեմայով Sat, 21 Nov 2026 00:30:45 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը…

2 ժամ ago

Նոր գերհզոր հրթիռ են արտադրել

Նոր գերհզոր հրթիռ են արտադրել Sat, 21 Nov 2026 00:00:30 +0400 Իրանը ներկայացրել է նոր…

3 ժամ ago

ԵՊՀ դասախոսը կրկին հաղթեց

ԵՊՀ դասախոսը կրկին հաղթեց Fri, 20 Nov 2026 23:48:05 +0400 Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Ի.…

3 ժամ ago

Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում

Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում Fri, 20 Nov 2026 23:45:48 +0400 Ռիհաննան…

3 ժամ ago

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ Fri, 20 Nov 2026 23:30:14 +0400…

3 ժամ ago

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան Fri,…

3 ժամ ago