Ընտրություններին մասնակցությունը կդառնա պարտադի՞ր

Ընտրություններին մասնակցությունը կդառնա պարտադի՞ր

Fri, 08 May 2026 20:30:17 +0400


Ղազախստանում ընտրություններին պարտադիր մասնակցելու սկզբունքը չի ամրագրվելու օրենքով։ Այս մասին հայտնում է Kazinform լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Շավկատ Ութեմիսովին։ Համաձայն պաշտոնյայի, Ղազախստանի Սահմանադրության եւ «Ընտրությունների մասին» օրենքի փոփոխություններում բացակայում է այն նորմը, որը կպարտավորեցներ քաղաքացիներին պարևտադիր մասնակցել ընտրական գործընթացներին։

ԿԸՀ-ն համենայն դեպս, նման նախաձեռնությամբ հանդես չի գալու։ Միաժամանակ նաեւ՝ Աստանայում ընդունում են, որ էլեկտորալ ակտիվությունը նվազել է հատկապես երիտասարդության շրջանում։ Թե ինչ կանեն, որպեսզի ակտիվությունը բարձրանա, դժվար է ասել։ Համենայն դեպս, եվրոպական փորձում կա թե տարիքի իջեցումը ընտրական, թե ընտրություններին չմասնակցելու համար տուգանքի սահմանումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սա վերջին զիջումը չէ. Իրողությունների հիմնական շրջադարձը եղել է 2021թ-ի վերջին և 2022թ-ին

Սա վերջին զիջումը չէ. Իրողությունների հիմնական շրջադարձը եղել է 2021թ-ի վերջին և 2022թ-ին Mon, 09…

11 րոպե ago

Կա ազատվելու միայն մեկ ճանապարհ

Կա ազատվելու միայն մեկ ճանապարհ Mon, 09 Nov 2026 18:15:39 +0400 100 տարի առաջվա աշխարհակարգի…

16 րոպե ago

Նախագահի թեկնածուն խոստանում է դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ի կազմից

Նախագահի թեկնածուն խոստանում է դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ի կազմից Mon, 09 Nov 2026 18:00:27 +0400…

31 րոպե ago

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն Mon, 09 Nov 2026 17:58:41 +0400 Ակբա…

33 րոպե ago

#Ուղիղ․ «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում»

#Ուղիղ․ «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում» Mon, 09 Nov 2026 17:40:11 +0400 Latest news from…

51 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ժողովրդին կուրացնել

Նիկոլ Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ժողովրդին կուրացնել Mon, 09 Nov 2026 17:31:21 +0400 Latest…

1 ժամ ago