«Մենք գիտենք՝ ինչպես լուծել խնդիրները»․ Արման Թաթոյանը՝ «Միասնության թևերի» և մյուս քաղաքական ուժերի տարբերությունների մասին

«Մենք գիտենք՝ ինչպես լուծել խնդիրները»․ Արման Թաթոյանը՝ «Միասնության թևերի» և մյուս քաղաքական ուժերի տարբերությունների մասին

Fri, 08 May 2026 22:26:14 +0400


Հայաստանը հոգնել է հույսերից, գայթակղություններից, խաբեություններից, չիրականացող սպասումներից։ Այս մասին այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Այսօր մենք տեսնում ենք մի մարդու, ով ասում է, թե երկրին խաղաղություն է տվել։ Այդ «խաղաղության» պայմաններում Ալիևը հեռուստացույցից նրա վրա մատ է թափ տալիս, ինչպես վախից անկյունում կուչ ելած փոքրիկ երեխայի վրա, իսկ նա նվաստացած շնորհակալություն է հայտնում և խնդրում իրեն ընդունել Բաքվում։ Տեսնում ենք «նախկիններին», որոնք ասում են, թե իրենց օրոք «ավելի լավ էր»։ Բայց եթե լավ էր, ինչու էր հիմա այդքան վատ։ Ինչու էր իր վերջո ժողովուրդը 2018 թ. դուրս եկել փողոց։ Ու հետո պետք է չարաչար խաբվեր։ Տեսնում ենք մեծահարուստների, որոնք խոստանում են «հաղթել աղքատությանը» և «վերադարձնել հարգանքը» միայն այն հիմքով, որ իրենք միլիարդներ ունեն, իսկ մնացածը՝ ոչ»,- ասել է Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ բոլորն ունեն փող, որ առաջ գնան, իսկ իրենք մարդիկ են, ովքեր հիփոթեք են վճարում և գիտեն, որ Հայաստանից բացի այլ երկիր չունեն ու միայն ճշմարտությունն ունեն՝ գիտեն ինչպես լուծել խնդիրը։

Լուծումները` տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ծրագի՞ր, թե՞ թավշյա մայրամուտ

Ծրագի՞ր, թե՞ թավշյա մայրամուտ Tue, 25 Aug 2026 18:45:52 +0400 Կարծում եմ՝ սխալված չեմ լինի,…

16 րոպե ago

Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը

Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Tue, 25…

27 րոպե ago

Երբ է հնարավոր Ուկրաինական պատերազմի ավարտը․ Վ․ Զելենսկին ժամկետ է նշել

Երբ է հնարավոր Ուկրաինական պատերազմի ավարտը․ Վ․ Զելենսկին ժամկետ է նշել Tue, 25 Aug 2026…

31 րոպե ago

Կարո՞ղ է պարզվի, որ Փաշինյանը Հայաստանի վարչապետը չէ

Կարո՞ղ է պարզվի, որ Փաշինյանը Հայաստանի վարչապետը չէ Tue, 25 Aug 2026 18:15:04 +0400 Հայտարարությունները՝…

46 րոպե ago

Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց. «Հայաքվե»

Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց. «Հայաքվե» Tue, 25 Aug 2026 18:07:33…

54 րոպե ago

200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման

200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման Tue, 25 Aug 2026 18:00:45 +0400 Լիտվայում պատուհասած…

1 ժամ ago