Ովքեր են Կոտայքի մարզում լծվել ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին

Ովքեր են Կոտայքի մարզում լծվել ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին

Sat, 09 May 2026 12:45:49 +0400


Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետի տեղակալ՝ Հայկ Մկրտչյանը, մարզպետի օգնական Հասմիկ Ղազարյանը, ՔՊ-ական ավագանու անդամները, Քասախ և Զովունի համայնքների վարչական ղեկավարներն իրենց բան ու գործը թողած լծվել են ՔՊ-ի համար ձայն մուրալու գործընթացին: Ընտրական ցուցակում Կոտայքի մարզի ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը 28-րդն է, Վաղարշակ Հակոբյանը՝ 54-ը, իսկ Լիլիթ Ստեփանյանը, չնայած ընդիմությանը խարազանող ու ծաղրող բազմաթիվ ելույթներ ունեցավ, որ հաջորդ ԱԺ-ում էլ լինի՝ ընդամենը 70-րդն է ընտրական ցուցակում: Կոտայքի ՔՊ-ականներից ամենաշահեկան վիճակում Սասուն Միքայելյանն է` ընտրացուցակում 32-րդն է: Դա էլ նրա շնորհիվ, որ ասում են` պատասխանատվություն է վերցրել ապահովել ՔՊ-ի հաղթանակը Կոտայքի մարզում: Միքայելյանների ձեռքի տակ է Հրազդան քաղաքի վարչական ողջ ռեսուրսը:

Քաղաքապետ որդին Հրազդան քաղաքը դարձրել է շինհրապարակ՝ աշխատանքներ է քաղաքում կատարում՝ բակեր են ասֆալտում, կոյուղիներ փոխում, ամեն ինչ անում են, որ հրազդանցիներին կաշառեն ու ստիպեն իրենց ձայնը տալ ՔՊ-ին:

Հրազդանի ՔՊ-ական ավագանու անդամ Թեհմինե Բադալյանն էլ, ով «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանի տնօրենն է, հավանաբար ՔՊ-ի համար ձայն կապահովի տատիկ-պապիկների միջոցով, որոնք սնվում են բարագործական ճաշարանում: ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ տարվա մեջ մի քանի անգամ այցելում է կենտրոն՝ տատիկ-պապիկներին, գուլպաներ և հողաթափեր նվիրում: Եվ վերջապես ՔՊ-ի հույսը նաև ԵԿՄ-ն է` ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, իր երկրապահով ու շրջապատով: Բայց մեր տեղեկություններով՝ Սասուն Միքայելյանի որոշ ընկերներ և կռված տղերք այս ընտրություններում ՔՊ-ին ձայն չեն տա: Ինչպես իրենք էին ասում. «Եթե Սասունին ձայն տանք, նշանակում է Նիկոլին ենք ձայն տվել, իսկ մենք Նիկոլին չենք ուզում»: 44-օրյա պարտված պատերազմից հետո Սասուն Միքայելյանի նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվել է, նույն համբավն ու հեղինակությունը չունի, ինչ 2018թվականին: Այնպես որ Փաշինյանն իզուր է մեծ հույսեր կապում Սասուն Միքայելյանի հետ:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարդևանյանը էլ չի վերադառնալու փաստաբանական աշխատանքին

Վարդևանյանը էլ չի վերադառնալու փաստաբանական աշխատանքին Thu, 06 Aug 2026 11:18:17 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

6 րոպե ago

«Հրապարակ». Լոռին երբեք չի եղել պատմական վրացական տարածք

«Հրապարակ». Լոռին երբեք չի եղել պատմական վրացական տարածք Thu, 06 Aug 2026 11:15:43 +0400 ՔՊ-ական…

9 րոպե ago

Գալյանը՝ Հաջիևի հայտարարության մասին

Գալյանը՝ Հաջիևի հայտարարության մասին Thu, 06 Aug 2026 11:07:01 +0400 Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների…

17 րոպե ago

Իսրայելը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանին

Իսրայելը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանին Thu, 06 Aug 2026 11:00:53 +0400 Իսրայելական բանակը…

24 րոպե ago

Փաշինյանը, իր ձևակերպմամբ, տարօրինակ նամակ է ստացել

Փաշինյանը, իր ձևակերպմամբ, տարօրինակ նամակ է ստացել Thu, 06 Aug 2026 10:51:01 +0400 Կառավարության նիստի…

33 րոպե ago

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը չէր լսում թիմակիցների հորդորները, խորհուրդները

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը չէր լսում թիմակիցների հորդորները, խորհուրդները Thu, 06 Aug 2026 10:45:40 +0400 «35…

39 րոպե ago