«Հրապարակ». Լոռին երբեք չի եղել պատմական վրացական տարածք

«Հրապարակ». Լոռին երբեք չի եղել պատմական վրացական տարածք

Thu, 06 Aug 2026 11:15:43 +0400


ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ ամբիոնից օրերս դիմեց Նարեկ Կարապետյանին. «Պարոն Կարապետյանն այս ամբիոնից եկավ, ասաց, որ Ադանան մեր հայրենիքն է: Հարց` ո՞ր չափանիշով: Ադանան գիտե՞ք որտեղ է գտնվում` Կիլիկիայում: Ո՞ր չափանիշով ենք մենք սահմանում մեր հայրենիքը: Կարա լինի բոլոր այն տարածքները, որտեղ երբեւէ եղել ա հայկական պետականություն: Տարբերակ 2` բոլոր այն տարածքները, որտեղ կոմպակտ ապրել են հայեր, օրինակ` Սեբաստիա: Իմ պապերը եկել են Խոյից: Դուք մեր բարեկամ Իրանի հետ հանդիպումներում կասե՞ք՝ Խոյը մեր հայրենիքն է: Իրանի դեսպանին կասե՞ք, որ դա մեր Պարսկահայքն է: Պարոն Կարապետյան, ես այդ ճանապարհը մթով եմ անցել, Մեծ Հայքի սահմանները կարող եմ այս թղթի վրա չնչին շեղումներով նշել: Լավ, Վրաստանից է պատվիրակություն եկել, գիտեք, չէ՞, որ Լոռին եւ Տաշիրը բավական երկար ժամանակ եղել են վրացական թագավորության մաս: Հիմա եթե գա Վրաստանից պատգամավոր եւ ասի, որ Տաշիրն իմ հայրենիքն ա, որովհետեւ էսինչ թվականին եղել ա Վրաստանի մաս: Բայց Լոռին հայկական ա, որովհետեւ ՀՀ-ի մաս ա: Բա ձեզ թվում ա, որ գնաք թուրքերին ասեք` Ադանան մեր հայրենիքն ա, իրենք ի՞նչ պիտի մտածեն: Ձեզ թվում ա՝ մենակ մե՞նք ունենք պատմություն ու պատմական հայրենիք: Այստեղ արաբական խալիֆաթ է եղել, հիմա արաբական մի պետություն գա ու ասի` սա մեր հայրենի՞քն է»:

Այս խառնաշփոթ ու անիմաստ ելույթից հետո համացանցում աղմուկ բարձրացավ, եւ հանրությունը հերթական անգամ տարակուսեց ՔՊ-ական իշխանության ապազգային մոտեցումից, մեր թշնամիներին ռեւերանսներ անելու նրանց ցանկությունից: Ոմանք արձանագրեցին, որ հերթական օվերտոնի պատուհանն են բացում: Մյուսները հայտարարեցին, որ ՔՊ-ն հերթական կեղծիքն է տարածում, հայկական հողը տարբեր ժամանակներում տարբեր զավթիչների լծի տակ է եղել` արաբներ, թուրքեր, պարսիկներ, հռոմեացիներ եւ այլն, բայց գոնե Արեւելյան Հայաստանն ազատագրվել է այդ լծից, եւ վերականգնվել է պատմական արդարությունը: Մասնավորապես, Պատմության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանն էր այդ հայտարարությանն անդրադարձել:

Պատմաբան, պատմության դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը մեզ հետ զրույցում պատմական էքսկուրս կատարեց եւ ասաց, որ ինչ-որ մի շրջանում Լոռու մարզն իրապես եղել է վրաց թագավորության տիրապետության տակ, սակայն դա չի նշանակում, որ այն վրացական տարածք է, կամ որ այնտեղ ապրել են բացառապես վրացիներ: «Արեւմտյան Հայաստանն էլ այժմ թուրքերի տիրապետության տակ է, բայց դա հո չի՞ նշանակում, որ այն թուրքական տարածք է: Զաքարյանների ժամանակ Լոռու մարզը եղել է վրացական պետության կազմում, հետո, երբ Ռուսաստանն արեց վարչական բաժանումներ, Լոռու մարզը հայտնվեց Թիֆլիսի նահանգի կազմում, հետո՝ 18 թվականի դեկտեմբերին, Լոռու մարզի համար պատերազմ սկսվեց, եւ հայկական բանակը վերադարձրեց Լոռին, դրանից հետո տեղի ունեցան բանակցություններ: Լոռու մարզը մնաց մեզ, իսկ Ջավախքի մարզը մնաց Վրաստանի կազմում։ Սա է իրականությունը, բայց այն երբեք չի եղել պատմական վրացական տարածք: Իշխանությունների ասածն այն է, որ չպետք է տարածքների պատճառով հարաբերությունները վատացնել հարեւան պետությունների հետ, սակայն եթե այդպես է, դե ով փողը տա, թող պատմությունը մոռանան, էդպես որ շարունակվեց, մեզ մնալու է 10 հազար կիլոմետր տարածք, ու վերջ: Լոռու մարզը հնագույն հայկական պատմական տարածք է, մեր հայրենիքի մի մասն է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են նույն հիվանդության պատճառով, որը նրա հոր մահվան պատճառն էր

Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են նույն հիվանդության պատճառով, որը նրա հոր մահվան պատճառն էր Sun, 20…

9 րոպե ago

Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել

Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Sun, 20 Sep 2026 15:45:01 +0400 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին…

25 րոպե ago

Ծրագրում էի գնալ Երևան, սակայն չեղարկում եմ․ ինչ են զգուշացրել Վաշինգտոնում Իլյա Յաշինին

Ծրագրում էի գնալ Երևան, սակայն չեղարկում եմ․ ինչ են զգուշացրել Վաշինգտոնում Իլյա Յաշինին Sun, 20…

39 րոպե ago

Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել

Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել…

54 րոպե ago

Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Գերասիմ Վարդանյանը

Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Sun, 20 Sep 2026 15:00:20…

1 ժամ ago

Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ գումար է պահանջել

Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ գումար է պահանջել…

1 ժամ ago