Նախընտրական առաջարկ

Նախընտրական առաջարկ

Sat, 09 May 2026 17:45:16 +0400


Որպես Խորհրդային Միությունում ծնված և 32 տարի այդ երկրում ապրած անձնավորություն՝ ինձ համար Մայիսի 9-ը Հայրենական մեծ պատերազմում սովետական զորքերի տարած հաղթանակի տոնն է: Եթե լինեի եվրոպացի կամ ամերիկացի՝ ինձ համար նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օր կլիներ Մայիսի 8-ը: Չնայած հայրենական պատերազմն ու Գերմանիայի նկատմամբ հաղթանակը նույն երևույթն են, բայց քաղաքականությունն ունի իր կանոնները: Ու դրանք միշտ չէ, որ համապատասխանում են պատմության՝ որպես գիտության, սկզբունքների հետ: Լավ է, թե վատ՝ այլ հարց է, բայց դա հաստատ այդպես է:

Ինչևէ, կարծում եմ, որ հունիսի 7-ին գործող իշխանության վերարտադրության պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ևս հաղթանակի օր կնշվի մայիսի 8-ը: Ինչը կվկայի, որ Հայաստանն արդեն պատարստ է ընդունվելու Եվրամիության կազմում: Մինչև, իհարկե, «արևմտյան ադրբեջանի» վերածվելը և Հայաստանի, որպես անկախ պետության, վերացումը: Կարծում եմ, որ երկուսի առումով էլ մեր հասարակության հայրենասեր, գրագետ ու ոչ անտարբեր հատվածի մոտ կասկածներ դժվար թե ծագեն: Դրան կարող են արհամարհական վերաբերմունք ցույց տալ միայն անգրագետ զանգվածն ու գործող իշխանության ներկայացուցիչները: Այն էլ վերնախավային, որովհետև կառավարման միջին ու ստորին օղակներում, վստահաբար, մտածում են նույն կերպ, ինչպես մնացած գրագետները: Այսինքն, դրսևորում են իրականությանը համապատասխան մտածողություն:

«Թալանչի» նախկինների օրոք հայության շրջանում առկա էր «Մայիսյան եռատոն» հասկացությունը: Այն ներառում էր Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոները: 2018-ին Սերժին մերժելով և «ժողովրդավարության բաստիոն հաստատելով»՝ մենք կորցրինք առաջին երկու տոները: Եվ, ինչպես ասվեց, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի իշխանության վերարտադրման դեպքում կկորցնենք նաև երրորդը: Այդպիսին է երբեմնի «դուխով» Նիկոլի կառավարման շնորհիվ մեզ հետ պատահած իրադարձությունների ընթացքի տրամաբանությունը: Անկախ այն հանգամանքից, թե հայաստանցիներին ինչ է խոստանում վերջինս յուրաքանչյուր ընտրական գործընթացից առաջ:

Ի դեպ, մեկ-երկու խոսք ընտրական խոստումների մասին: 2021-ին խոստանում էր Արցախի խնդրի արդարացի լուծում, արցախյան օկուպացված տարածքների ազատագրում, իսկ ներքին կյանքում՝ բազմաթիվ անհրաժեշտ բարեփոխումների իրականացում: Արցախի առումով խոստումները կատարվեցին 180 աստիճանի փոխված, բարեփոխումների փոխարեն իրականացվեցին չարեփոխումներ: Արդյունքում, արդեն 2022-ին նա կորցրել էր լեգիտիմությունը, ու այդպես էլ շարունակեց կառավարել մեր երկիրը: Շարունակ կորցնելով իր կողմից այդքան քարոզված ու չարչրկված լեգիտիմությունը

Ֆորմալ առումով լեգիտիմության կորստյան հիմքն այն էր, որ կուսակցության նախընտրական ծրագրում նա կապիտուլյացիոն խաղաղություն չէր խոստացել: Չէր խոստացել խաղաղություն հաստատել բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստների հաշվին: Իսկ այդ հանգամանքի կարևոր լինելը հաստատվում է այս նախընտրական ծրագրում առկա՝ հայոց եկեղեցու վերաբերյալ դրույթով: Հունիսի 7-ի ԱԺ ընտրությանն ընդառաջ դրանում ներառել է, իր կարծիքով, հայոց եկեղեցին բարեփոխելու, իրականում՝ այն գլխատելու ու ջլատելու դրույթը: Որպեսզի վերարտադրության դեպքում՝ Աստված ոչ արասցե, ասի, որ ժողովրդից նման մանդատ է ստացել: Նույն տրամաբանությամբ 2021-ին՝ երբ բանտիկով մուրճ էր թափահարում, ինքը մանդատ չէր խնդրում այն բոլոր արհավիրքների համար, որ բերեց մեր ժողովրդի գլխին: Կարծում եմ, որ ասվածը բավարար է նրա խոստումների նկատմամբ մերժողական վերաբերմունք ձևավորելու համար: Առաջարկում եմ նախընտրական կարգախոս՝ «Մերժե՛նք Նիկոլի խոստումները»…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան

«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան Tue, 16 Jun 2026 23:50:56 +0400 Հայաստանի…

4 ժամ ago

Արամ Ա-ն վերահաստատել է աջակցությունը

Արամ Ա-ն վերահաստատել է աջակցությունը Tue, 16 Jun 2026 23:45:29 +0400 Արամ Ա Վեեհափառը ընդունել…

4 ժամ ago

Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ

Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Tue, 16 Jun 2026 23:35:10 +0400 Քաղաքագետ…

4 ժամ ago

Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք

Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք Tue, 16 Jun 2026 23:30:58 +0400 Ադրբեջանը…

4 ժամ ago

Կիևյան կամուրջը 2 ամիս փակ կլինի․ ինչ է առաջարկվում

Կիևյան կամուրջը 2 ամիս փակ կլինի․ ինչ է առաջարկվում Tue, 16 Jun 2026 23:15:13 +0400…

4 ժամ ago

Վարդապետյանը 5 անձի համար դիմել է ԿԸՀ

Վարդապետյանը 5 անձի համար դիմել է ԿԸՀ Tue, 16 Jun 2026 23:03:42 +0400 Վաղը Կենտրոնական…

4 ժամ ago