Արամ Ա-ն վերահաստատել է աջակցությունը

Արամ Ա-ն վերահաստատել է աջակցությունը

Tue, 16 Jun 2026 23:45:29 +0400


Արամ Ա Վեեհափառը ընդունել է Երուսաղեմի Ղպտի առաջնորդին.
«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 16 Յունիս 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Երուսաղէմի ղպտի առաջնորդ Անթոնիոս Արքեպիսկոպոսը՝ ընկերակցութեամբ ղպտի համայնքի հոգեւորականներու։

Արքեպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Ղպտի եկեղեցւոյ հոգեւոր պետ՝ Թաուատրոս Բ. Պատրիարքին եղբայրական ողջոյնները։ Ապա, ան Նորին Սրբութիւնը տեղեակ պահեց Երուսաղէմի եկեղեցիներուն դիմագրաւած մարտահրաւէրներուն եւ ներկայ մտահոգութիւններուն մասին։

Հայրապետը ողջունելով արքեպիսկոպոսին այցելութիւնը՝ շեշտեց Հայ եկեղեցւոյ եւ Ղպտի եկեղեցւոյ միջեւ գոյութիւն ունեցող մտերիմ յարաբերութիւնը՝ իբրեւ դաւանակից եկեղեցիներ։ Ան իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց Երուսաղէմի եկեղեցիներուն, միաժամանակ իր գնահատանքը արտայայտելով Հայ Պատրիարքութեան եւ Ղպտի եկեղեցւոյ միջեւ գոյութիւն ունեցող սերտ գործակցութեան համար։

Յայտնենք, որ հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական յարաբերութիւններու պատասխանատու Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան եւ քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Ընդդիմադիր ուժերի միասնական հայտարարությունը

#Ուղիղ․ Ընդդիմադիր ուժերի միասնական հայտարարությունը Wed, 04 Nov 2026 23:35:40 +0400 Latest news from Հրապարակ…

12 րոպե ago

P. Diddy-ն ավելի շուտ ազատ կարձակվի

P. Diddy-ն ավելի շուտ ազատ կարձակվի Wed, 04 Nov 2026 23:23:09 +0400 Ամերիկացի ռեփեր P.Diddy…

25 րոպե ago

11 տարեկան երեխային կոնֆետ են տվել, նա վատացել է. ի՞նչ է պարզվել

11 տարեկան երեխային կոնֆետ են տվել, նա վատացել է. ի՞նչ է պարզվել Wed, 04 Nov…

30 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Wed, 04 Nov 2026…

33 րոպե ago

Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը

Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը Wed, 04 Nov 2026 22:42:24 +0400 Այս պահին…

1 ժամ ago

Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ

Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ Wed, 04 Nov 2026 22:35:57…

1 ժամ ago