Ինչու է Նիկոլ Փաշինյանն այս` իր համար ճակատագրական օրերին նորից խոսում Արցախի մասին

Ինչու է Նիկոլ Փաշինյանն այս` իր համար ճակատագրական օրերին նորից խոսում Արցախի մասին

Sun, 10 May 2026 09:00:34 +0400


Մարդիկ զարմանում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այս` իր համար ճակատագրական օրերին նորից խոսում Արցախի մասին, հիմարություններ դուրս տալիս, հակահայկական մտքեր արտանետում` նվազեցնելով իր ստանալիք քվեները: Ողջամիտ հարց է, բայց պատասխան ունի:

Նախ, ինչպես ամեն ոճրագործ հետո վերադառնում է իր հանցանքի վայրը, այնպես էլ այս մարդը շարունակ անդրադառնում է Արցախին ու պատերազմին, որովհետև գիտի` մեր ազգի հանդեպ կատարված այդ ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի, ինչպես նաև ուրիշ մեղավորներ չկան` իրենից բացի, որքան էլ տարիներ շարունակ լապշա կախի մարդկանց ականջներից և փորձի սևը սպիտակ ներկայացնել: Հույսը չի կտրում, որ կփակի Արցախի թեման, կհերքի իր մեղքը, կփոխի մարդկանց վերաբերմունքը…

Մյուս պատճառն այն է, որ ինքը (թերևս նաև կինը) իրենց ներշնչել են, որ մեսիա են` փրկիչ- լուսավորիչ- հավերժ հեղափոխական, որն ազգին վերափոխելու-վերադաստիարակելու-կրթելու (իրականում` կոտրելու) առաքելություն ունի: Վստահ եմ` համարում է, որ ինքը հայ ժողովրդի պատմության մեջ ավելի մեծ «դերակատարում» է ունենալու, քան, ասենք, Մեսրոպ Մաշտոցը, Ներսես Աշտարակեցին…քանի որ բեկելու է հայկական պատմության ընթացքը, լուծելու է հայկական հարցը և վերջ է դնելու հայ-թուրքական դարավոր թշնամանքին…

Իհարկե, գիտակցում է, որ այս «միսիան» իրականացնելու ընթացքում Հայաստանից կարող է մի 10 հազար կիլոմետր պակասել, դրա համար էլ սկսել է Սինգապուրի օրինակը բերել, որն ընդամենը 700 քառակուսի կիլոմետր է, բայց որտեղ ապրում է 5 միլիոն մարդ և 11 անգամ մեր ՀՆԱ-ից ավելի ՀՆԱ են ստեղծում: Դրա համար էլ խոսում է այն մասին, որ մեր 29 հազար 743-ը լրիվ չենք օգտագործում, չենք մշակում, ուրեմն հետևություն` կարելի է կեսը հանձնել, մնացածի վրա սինգապուրցու կյանքով անհոգ ապրել…Սրանով, այսպես ասած` օվերտոնի պատուհանն է բացում…թեկուզ 500 ք|կմ մնա Հայաստանից, միայն թե ինքը մնա այդ պստլիկ Հայաստանի վարչապետը:
Եվ երրորդը. այս ելույթները հետոյի համար են: Մտածում է, որ մեր ժողովրդի խավարամտությունից ու վախերից օգտվելով, համայնքապետ- գողականներով ստիպելով- մոլորեցնելով նորից իշխանություն կվերցնի և այսօրվա ամեն ելույթը կդառնա գործողությունների ծրագիր, պաշտպանիչ վահան: Այլևս ոչ ոք չի կարողանա իր ստերը բռնել, առաջ ու հետո ասածների միջև հակասություններ գտնել: Բոլորի երեսին կշրխկացնի` ընտրվելուց առաջ ասել եմ` անում եմ: Ինձ ձայն եք տվել, ուրեմն մանդատ եք տվել, որ այս բոլորն անեմ…

Բայց շատ մի զարմացեք ոչ այս քարոզարշավի, ոչ այս տեսարանների վրա: Մարդը փողոցից` առանց ռեսուրսների իշխանություն վերցրեց, հիմա պետական հսկա ռեսուրսները տակը դրած ինչու՞ չպետք է կարողանար այսքանն անել` երբ իր աթոռին ուղղված վտանգները զգալու կենդանական բնազդ ունի, այդ վտանգները չեզոքացնելու հարցում ոչ մի արգելք, ոչ մի սրբություն, երևի նաև հայի մի կաթիլ արյուն չունի և հայկական հողն ու հայ մարդուն պատրաստ է մատաղ անել հանուն իր իշխանության:

Եվ մի զարմացեք, որ ամեն մարզում մի հարյուր մարդ ողջունում ու ծափ է տալիս իրեն: Եթե ինքն անգամ 25-30% ձայն ունի երկրում, դա կազմում է մոտ 700 հազար մարդ, բա 700 հազարից մի 7 հազարն էլ կգրկեն, կողջունեն, հետը կնկարվեն: Դա բավական է տպավորություն թողնելու համար, բայց բավական չէ իշխանություն պահելու համար…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարդիկ պատրաստ են քվեարկությամբ փոփոխություն բերելուն․ Դավիթ Անանյան

Մարդիկ պատրաստ են քվեարկությամբ փոփոխություն բերելուն․ Դավիթ Անանյան Sat, 30 May 2026 12:34:52 +0400 «Միասնության…

10 րոպե ago

Եկեք պատկերացնենք, թե ինչ կկատարվի, եթե Ռուսաստանն անի այն, ինչ արեց 2008-ին Վրաստանի հետ

Եկեք պատկերացնենք, թե ինչ կկատարվի, եթե Ռուսաստանն անի այն, ինչ արեց 2008-ին Վրաստանի հետ Sat,…

20 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ Մարալիկում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ Մարալիկում Sat, 30 May 2026 12:23:42 +0400 Latest news from Secure News…

21 րոպե ago

Ողբերգական դեպք՝ Ծաղկունքում․ Ազգականների միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Ողբերգական դեպք՝ Ծաղկունքում․ Ազգականների միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Sat, 30 May 2026 12:20:11 +0400…

25 րոպե ago

Իմ ունեցած ամեն ցենտի համար ունեմ հիմնավորում. Ռոբերտ Քոչարյան

Իմ ունեցած ամեն ցենտի համար ունեմ հիմնավորում. Ռոբերտ Քոչարյան Sat, 30 May 2026 12:15:52 +0400…

29 րոպե ago

«Հրապարակ». 90-ականներին գիտեինք, որ կար Արցախ, ունեինք ուժեղ բանակ, հիմա ի՞նչ ունենք

«Հրապարակ». 90-ականներին գիտեինք, որ կար Արցախ, ունեինք ուժեղ բանակ, հիմա ի՞նչ ունենք Sat, 30 May…

29 րոպե ago