Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

Sun, 10 May 2026 11:11:26 +0400


«Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։

Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։

Եվ հիմա պետք չէ պատմել «հիբրիդային պատերազմի», «գուբերնիացիայի» ու այն մասին, թե ռուսները «երազում են մեզ ստրկացնել»՝ այդ ապուշ հեքիաթները։

Բավական է էշ-էշ խոսեք ու ստեք, ստեք, ստեք։ Եթե ինչ-որ մեկը իսկապես հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, ապա դա իշխանություններն են, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տված, եվրո-ամերիկյան փողերով երկիրը վերածում են ինչ-որ այլանդակ անադեկվատ կրկեսի։
Ասվել է ուղիղ՝ բավական է Ռուսաստանի հետ “մուկն ու կատու” խաղալ։

Թե՞ ձեզ թվում է, որ ռուսները շարունակելու են հանդուրժել փաշինականների այդ իբր «խորամանկ» խաղը, երբ նրանք, օգտվելով ռուսական էժան հացահատիկից, գազից, պարարտանյութերից, զուգահեռ տնտեսական սխեմաներից , աշխատաշուկայից և ԵԱՏՄ շուկայից, միաժամանակ սիրախաղ են անում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ վերածվելով հակառուսական հենակետի՝ հենց նույն ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար, որոնք Հայաստանը դիտարկում են բացառապես որպես տարածք կամ «բուֆերային» գոտի։ (Ի դեպ, սա Մակրոնի ուղիղ մեջբերումն է, որը նրանք, ովքեր պատռում էին իրենց «ֆորպոստ» բառի համար, պարզապես որոշեցին չնկատել։)
Եվ այո՛, որքան էլ դուք ձեր թուրքասեր եվրոպացի գործընկերների հետ մարդկանց ստեք Հայաստանի՝ ԵՄ մտնելու հեռանկարների մասին, ամեն ինչ առավել քան պարզ է։

Հայաստանի տնտեսական բարեկեցության դարաշրջանը, որը կառուցված էր ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շուրջ , ներկայիս հակառուսական և պրոթուրքական իշխանությունների քաղաքականության պատճառով կարող է ավարտվել։

Եվ կրկին՝ բավական է տարածել հակառուսական անասնական քարոզչություն, որը նախատեսված է ֆաշիստական մտածողություն ունեցող ապուշների համար։ Ամեն ինչ ավարտվել է։

ԵՄ տանող ճանապարհ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Իսկ եթե իշխանության սրանք մնանցին, ապա ճանապարհը միայն մեկն է՝ տնտեսության փլուզում, կոմունալ վճարների բազմակի թանկացում, գազ՝ 600 եվրո՝ հազար խորանարդ մետրի դիմաց, ներկայիս 177,5 դոլարի փոխարեն, հայկական գյուղատնտեսական արտադրանքի, ծխախոտի և ալկոհոլային արդյունաբերության շուկաների ամբողջական փակումը, Ռուսաստանի միասնական աշխատաշուկայի փակումը Հայաստանի քաղաքացիների համա և… ես նույնիսկ չգիտեմ՝ էլ ինչ ասել։
Իսկ այդ ճանապարհի վերջում մենք շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-յուն, այլ «արևմտյան ադրբեջանում»։
Մարդ որքան պետք է անմեղսունակ լինի, որ սա չհասկանա»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Եթե ինձ կալանավորեն էլ, ամեն ինչի պատրաստ եմ»․Արման Ավետիսյանը վստահ է՝«Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Սպիտակում

«Եթե ինձ կալանավորեն էլ, ամեն ինչի պատրաստ եմ»․Արման Ավետիսյանը վստահ է՝«Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Սպիտակում…

11 րոպե ago

Ամանորին քանի՞ օր կհանգստանանք․ 2027 թվականի հունվարի ոչ աշխատանքային օրերը

Ամանորին քանի՞ օր կհանգստանանք․ 2027 թվականի հունվարի ոչ աշխատանքային օրերը Sun, 29 Nov 2026 14:15:36…

26 րոպե ago

Սկսել են օգտագործել իսրայելական տեխնոլոգիաներ՝ ռուսների դեմ գործողություններում

Սկսել են օգտագործել իսրայելական տեխնոլոգիաներ՝ ռուսների դեմ գործողություններում Sun, 29 Nov 2026 14:00:08 +0400 Ուկրաինան…

41 րոպե ago

Ամերիկյան զորքերը կարող են տեղակայման այլ վայրեր տեղափոխվել

Ամերիկյան զորքերը կարող են տեղակայման այլ վայրեր տեղափոխվել Sun, 29 Nov 2026 13:45:41 +0400 Միացյալ…

56 րոպե ago

Արգելել են բժշկական փաստաթղթերում կանանց իրական անուններով նշելը

Արգելել են բժշկական փաստաթղթերում կանանց իրական անուններով նշելը Sun, 29 Nov 2026 13:30:05 +0400 Աֆղանստանի…

1 ժամ ago

Հայրը եւ խորթ մայրը սպանել են երեսնամյա երիտասարդ կնոջը եւ անդամահատել ու թաղել

Հայրը եւ խորթ մայրը սպանել են երեսնամյա երիտասարդ կնոջը եւ անդամահատել ու թաղել Sun, 29…

1 ժամ ago