Արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին ապօրինաբար հրահանգել է

Արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին ապօրինաբար հրահանգել է

Sun, 10 May 2026 12:37:16 +0400


Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը ու որպես վարչապետ հանձնարարականներ տալիս։ Երեկ նա արձակուրդում գտնվող ՊՆ Սուրեն Պապիկյանին հրահանգել է զորացրել դիրքերի կահավորման խնդիրների մասին բարձրաձայնող պայմանագրայինին։

«Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի», — պաշտպանության նախարարին հրահանգել է Նիկոլ Փաշինյանը։
Ագարակում քաղաքացին մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու բարձրացրել բարձր լեռնային գոտում գտնվող դիրքերի ճանապարհը ձյունից մաքրելու հարցը, մի փոքր էլ ակնարկել աշխատավարձի մասին։

«Որ զինվորական ես, մի րոպե զգաստ կանգնիր, նոր խոսի վարչապետի հետ, զինվորականը տենց չի խոսում վարչապետի հետ», — ասել է Փաշինյանը։ Թե ինչու Նիկոլ Փաշինյանից տարիքով մեծ, այդ պահին զինվորական ծառայության մեջ չգտնվող , քաղաքացիական հագուստով քաղաքացին պետք է զգաստ կանգնի արձակուրդի մեջ գտնվող, քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանի առաջ, հայտնի չէ։

Գրել է Ոսկան Սարգսյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան

Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Mon, 16 Nov 2026 10:01:00 +0400 Այսօր Վալոդյա Գրիգորյանը…

12 րոպե ago

Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են

Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են Mon, 16 Nov 2026 09:45:46 +0400 Սուրեն…

27 րոպե ago

ՄԻՊ-ից չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել

ՄԻՊ-ից չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Mon, 16 Nov 2026 09:15:51 +0400 Մարդու իրավունքների պաշտպանի…

57 րոպե ago

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

10 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

11 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

11 ժամ ago