Մնացել է վերջին մի քանի խաղը․Մխիթարյան
Sun, 10 May 2026 17:15:49 +0400
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Միլանի «Ինտերը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լացիոյի» դարպասը: Հենրիխ Մխիթարյանն այդ հանդիպմանը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ, ինչից անմիջապես հետո կարևոր հայտարարությամբ հանդես եկավ իր ապագայի վերաբերյալ:
«Այս պահին գլխումս շատ հույզեր կան: Ես հիանալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ իմ նվաճումների և ամենաբարձր մակարդակով ֆուտբոլ խաղալու համար: Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը և այս տղաների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգել են իմ ֆուտբոլային կյանքը: Մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ: Չորեքշաբթի մեծ հանդիպում ունենք, ցանկանում ենք լավ նախապատրաստվել և ևս մեկ տիտղոս նվաճել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում DAZN Italia-ն։
Մայիսի 13-ին, Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակում Միլանի «Ինտերը» կրկին կմրցի հենց Հռոմի «Լացիոյի» հետ