Քաղաքակիրթ ապահարզանի առաջա՞րկ, թե՞ վերջնագիր Փաշինյանին․ Պուտինի տարբերակը

Քաղաքակիրթ ապահարզանի առաջա՞րկ, թե՞ վերջնագիր Փաշինյանին․ Պուտինի տարբերակը

Sun, 10 May 2026 17:45:45 +0400


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ի ասուլիսում Հայաստանի վերաբերյալ հնչեցրած կարծիքն առ այն՝ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ նկատմամբ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում, վերջին ժամերին դարձել է հայկական փորձագիտական, քաղաքական հանրույթի և մեդիահատվածի քննարկման ամենաբուռն թեմաներից մեկը։

Փաստորեն, Ռուսաստանի առաջնորդն ավելի է սեղմում օղակը ՀՀ իշխանությունների շուրջ և զարգացնում այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արտահայտած իր այն համոզումը, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է: Հանրահավաք անցկացնելու առաջարկն, ըստ էության, քաղաքական կոնկրետ ուղերձ է ՀՀ ներկայիս իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, թեպետ արձանագրենք, որ անկախ Կրեմլի ղեկավարի առաջարկից, այսպես թե այնպես ՀՀ սահմանադրության ուժով վերպետական կազմակերպություններին միանալու ցանկացած գործընթաց պահանջում է հանրաքվեի պարտադիր անցկացում։ Բայց հարցն այստեղ է հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամն է, և առաջին հերթին՝ պաշտոնական Երևանի դիրքորոշման և հակառուսական ընդգծված կուրսի պատճառով։ Իսկ Մոսկվայի համբերության բաժակը, թերևս, լցվել է մայիսի 4-5-ը Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովն ու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը, այդ թվում նաև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության և Ռուսաստանին հասցեագրած սպառնալիքների գործոնը հաշվի առնելով։ Ինչ վերաբերում է Պուտինի առաջարկին, ապա նա իր խոսքում շեշտեկ է․ «Դե, օրինակ, հանրաքվե անցկացնելը մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ըստ այդմ՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք փափուկ ու փոխշահավետ բաժանման ճանապարհով»։ Նրա համոզմամբ, Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որ ձեռնտու է հայ ժողովրդին, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները դարավոր առանձնահատուկ բնույթ ունեն։ Պուտինը խոսքով, թեև Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է և 2025թ․ կազմել է 7 միլիարդ դոլար, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, ըստ ՌԴ նախագահի, սա բավականին մեծ ցուցանիշ է։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, զգալի առավելություններ է ստանում մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, մաքսային վճարների, միգրացիայի և այլն։ Ինչպես ասում են՝ No comment։ Երևանից շտապեց արձագանքել մեր գլխավոր դիվանագետը։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ԵՄ անդամակցության հարցով որոշում կկայացնի պատշաճ պահի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։«Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հասկանալիորեն կկատարենք։ Այսօր մայիսի 10-ն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Դա ուժի մեջ է»,– նշեց նա և հավելեց՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի։

Միջանկյալ հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ: Ինչ վերաբերում է երևանյան գագաթնաժողովներին և Հայաստանի մայրաքաղաքից Զելենսկու արած հայտարարություններին, Կրեմլում դրանց ևս անդրադարձել են շատ ուղիղ և միանշանակ։ Մոսկվան բնականոն է համարում Հայաստանում ԵՄ մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը, սակայն նորմալ չէ հարթակ տրամադրել հակառուսական հայտարարությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ««Հայաստան – Եվրոպական միություն» գագաթնաժողով անցկացնելը նույնպես միանգամայն նորմալ է։ Նորմալ չէ միայն այն, որ Երևանում հարթակ են տրամադրել միանգամայն հակառուսական արտահայտությունների համար։ Այ սա նորմալ չէ և չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն»,-ասել է նա։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ բազմավեկտորություն է պահպանում, և «նման գագաթնաժողովներ անցկացնելը Երևանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է»։Ռուսաստանը չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել իր հայտարարություններով «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու հակառուսական ելույթը Երևանում։ «Իհարկե, երևի թե այնուամենայնիվ ինչ-որ պարզաբանումներ սպասում էինք Երևանից», – հայտարարել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի համար Երևանի հետ հարաբերություններում կարևոր է, որ վերջինս հակառուսական դիրքորոշում չորդեգրի։

«Գլխավորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշումներ չընդունի։ Դա է մեզ համար ամենակարևորը»,-ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հասցեին հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունն արդեն իսկ գրվել է պատմության մեջ։ Նա հավելել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծին։

Նրա խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա։ Թե ուր կտանի ՀՀ իշխանությունների՝ ակնհայտորեն հակառուսական կուրսը, մնում է մռայլ կանխատեսումներ անել, եթե, իհարկե, առաջիկա խորհրդարանական ընտրություններն այդ հարցը չհանեն քաղաքական օրակարգից ընդհանրապես՝ բոլորիս համար բաղձալի և արդյունավետ ելքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ապաքաղաքական» բլոգերներն ու մեդիամանիպուլյացիաների թիրախում գտնվող հայ հասարակությունը

«Ապաքաղաքական» բլոգերներն ու մեդիամանիպուլյացիաների թիրախում գտնվող հայ հասարակությունը Sun, 10 May 2026 18:45:04 +0400 Վերջին…

15 րոպե ago

Իրանի հոգևոր առաջնորդը կարևոր հայտարարություն է արել

Իրանի հոգևոր առաջնորդը կարևոր հայտարարություն է արել Sun, 10 May 2026 18:30:05 +0400 Իրանի հոգևոր…

30 րոպե ago

«Հավատքով ես լցրել օրերն ապագայի»․ Վանաձորում բնակվող արցախցի կինն իր գրած բանաստեղծությունը ընթերցեց՝ նվիրված Արման Թաթոյանին

«Հավատքով ես լցրել օրերն ապագայի»․ Վանաձորում բնակվող արցախցի կինն իր գրած բանաստեղծությունը ընթերցեց՝ նվիրված Արման…

44 րոպե ago

Զելենսկուն հակառուսական հարթակ տրամադրելը անհամատեղելի է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ոգուն. Պեսկով

Զելենսկուն հակառուսական հարթակ տրամադրելը անհամատեղելի է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ոգուն. Պեսկով Sun, 10…

59 րոպե ago

Թրամփի բանագնացները կրկին կայցելեն Մոսկվա․ ինչ է հայտնի

Թրամփի բանագնացները կրկին կայցելեն Մոսկվա․ ինչ է հայտնի Sun, 10 May 2026 17:30:29 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

#Ուղիղ․ «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքն Աբովյան քաղաքում

#Ուղիղ․ «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքն Աբովյան քաղաքում Sun, 10 May 2026 17:23:16 +0400 Latest news from…

2 ժամ ago