Փնտրվում են «Պետական դավաճան» գրությամբ հատուկ տիկնիկներ

Փնտրվում են «Պետական դավաճան» գրությամբ հատուկ տիկնիկներ

Thu, 27 Aug 2026 21:45:48 +0400


ՀՀ ԱԺ նախագահ Ռուբինյան Ռուբենի ասելով, Ամենայն հայոց կաթողիկոսը «պիղծ է, քանի որ կուսակրոնության ուխտ է տվել, սակայն չի պահպանում այն։ Հետևաբար զբաղվում է պղծությամբ»: Եվ, ըստ այդմ, ԱԺ-ում բարեվարքության մթնոլորտ հաստատող ՔՊ-ականը չի ընդհատել իր առաջնորդին, երբ վերջինս վիրավորում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Չնայած իր տեղն ով էլ լիներ չէր համարձակվելու ընդհատել երբեմնի «դուխով Նիկոլին, որ այդպիսին է մնացել ՔՊ-ականների համար: Էլ չասած, որ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո վերածվել է «մեծարգո վարչապետի»:

Ինչևէ, իսկ եթե ԱԺ նախագահի պաշտոնին ինչ-որ հրաշքով հայտնվեր համարձակ մեկը, ապա առաջնորդին ընդհատելը կլիներ նրա վերջին իշխանական գործողությունը: Ավելին, վերջին գործողությունն ազատության մեջ: Իսկ նման ճակատագրին արժանանալու ցանկություն, բնականաբար, ոչ մի ՔՊ-ական չունի: Այնպես որ խնդիրը ոչ թե կաթողիկոսի կողմից կուսակրոնությունը պահպանելու կամ չպահպանելու, այլ իշխանության կերակրատաշտից չզրկվելու մեջ է:

ԱԺ նախագահի խոսքի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում գնահատական է նաև «դավաճան» բառը և ոչ թե վիրավորանք: Ճիշտ այնպիսի գնահատական, ինչպիսին Ռուբինյանը համարեց կաթողիկոսին հասցեագրվածը: Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ էին իրավապահները բերման ենթարկում նրանց, ովքեր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին դիմում էին «դավաճան» դիմելաձևով: Ոչ միայն բերման էին ենթարկվում, այլև 2021-2022 թթ.-ին նրանց նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածի գործողության 9 ամիսների ընթացքում, ըստ ԱԲ-ի, «կապիտուլյանտ», «հայրենիքի դավաճան» կամ «ազգադավ» արտահայտությունների գծով հարուցվել էր ընդհանուր 802 քրեական գործ: Այնուհետև հոդվածն ապաքրեականացվել է փաստաբանական բողոքների ու եվրոպացինների հորդորների հիման վրա: Դե, գործերն էլ կարճվել են, բայց ներառվել են վարչական իրավախախտումների տիրույթում:

Ի դեպ, ԱԲ-ին ուղղված՝ «Կարո՞ղ ես հիշատակել այն դեպքերը, երբ «դավաճան» գոռալու համար մարդկանց բերման են ենթարկել» հարցին ի պատասխան ներկայացվեցին մի շարք դեպքեր: Թե՛ Նիկոլի և թե՛ նույնիսկ մեկը՝ Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած: Քանի որ Նիկոլի օրոք կատարվողը մեր աչքերի առջև է, անդրադառնամ սարգսյանական օրերի դեպքին: 2014 թ.-ի փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը ՀԱԿ ակտիվիստները փորձել են մարտի 1-ին կայանալիք Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնել: Միաժամանակ, «Սերժիկ պետական դավաճան» կարգախոսով ակցիա անցկացնել՝ Սերժ Սարգսյանի նկարով և այդ գրությամբ գրաֆիտիներ պատկերելով: Բայց ակցիայի մեկնարկին մի խումբ ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, և 3 ժամ պահելուց հետո նրանց բաց են թողել։ Քանի որ ոչինչ գրված չէր այդ մասին, ենթադրում եմ, որ այնտեղ նրանց սուրճով չեն հյուրասիրել, բայց նաև դաժան վերաբերմունքի չեն արժանացրել: Եթե, իհարկե, վարչական տուգանքը չհամարենք այդպիսին: Ինչի վրա, ի դեպ, չեն սևեռվել նաև բերման ենթարկվածները:

Փաստորեն ստացվում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին թույլատրվում է գնահատական տալ առանց որևէ հետևանքի: Իսկ երբ ընդդիմության ներկայացուցիչն է դա փոխադարձնում, այսօր պետք է պատրաստ լինի ոչ միայն բերման ենթարկվելու: Եվ եթե նախկինում դա ավարտվում էր ընդամենը վարչական տուգանքով, ապա մեր օրերում դա չի ավարտվում նույնիսկ կոնկրետ գործող անձի կալանավորմամբ: Ու եթե վերջինս ինչ-որ չափով պաշտպանված է ընտրողների կողմից իրեն հատկացված մանդատով, ապա նրա փոխարեն կալանավորում են եղբորն և հորը: Եվ եթե հոր նկատմամբ ատելությունն առկա է դեռևս 2008 թվականի մարտի 1-ից, ապա անհասկանալի է, թե ինչու է հարվածի տակ ընկնում նաև եղբայրը: Նա, ով երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, այլ գլուխը կախ հետաքրքրվել է զուտ գործարարությամբ: Եվ Քոչարյանենց տանն ու նրանց պատկանող ընկերություններում ՔԿ-ի և ԱԱԾ-ի խուզարկություններին ի պատասխան անչափահաս երեխաներին էլ մնում էր նրանց դիմավորել «Բարի գալուստ, ԱԱԾ և ՔԿ» գրությամբ պաստառով:

Մեզ էլ մնում է ենթադրել, որ «Սիրուշո Փրոդաքշն» գրասենյակում նիկոլական իրավապահների խուզարկությունների իմաստը եղել է «Պետական դավաճան» գրությամբ հատուկ տիկնիկների փնտրտուքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժողովուրդը ՔՊ-ին 70 մանդատ չի տվել, մեզ էլ ասել ա՝ պինդ եղեք, ուժեղ եղեք

Ժողովուրդը ՔՊ-ին 70 մանդատ չի տվել, մեզ էլ ասել ա՝ պինդ եղեք, ուժեղ եղեք Fri,…

7 րոպե ago

Դատավոր Գուրգեն Մալխասյանը տեղյակ չէ իր տղայից

Դատավոր Գուրգեն Մալխասյանը տեղյակ չէ իր տղայից Fri, 06 Nov 2026 16:23:45 +0400 Latest news…

13 րոպե ago

Ինչո՞ւ եք բաց թողնում Չաղ Ռուստամին. Մասիս Մելքոնյանը խառնվեց իրար

Ինչո՞ւ եք բաց թողնում Չաղ Ռուստամին. Մասիս Մելքոնյանը խառնվեց իրար Fri, 06 Nov 2026 16:22:31…

14 րոպե ago

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք Fri, 06 Nov 2026 16:15:28 +0400 Սամվել Կարապետյանը մեկ ամսով…

21 րոպե ago

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը Fri, 06 Nov 2026 16:13:48…

23 րոպե ago

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին Fri, 06…

31 րոպե ago