Տհաճ անախորժություններ կլինեն․ Ալիևը կրկին սպառնում է հայ ժողովրդին

Տհաճ անախորժություններ կլինեն․ Ալիևը կրկին սպառնում է հայ ժողովրդին

Sun, 10 May 2026 19:00:47 +0400


«Մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքական հարթությունում բավականաչափ ատելությամբ ապրող շրջանակներ կան ադրբեջանական ժողովրդի և պետության նկատմամբ, և եթե նրանք գան իշխանության, ապա հայ ժողովուրդը մեծ անախորժություններ կունենա»։

Այս մասին Զանգիլան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը սպառնալից տոնով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հատկանշական է, որ այսօր ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նույնպես բարբաջել է, թե ՀՀ-ում իբր Ադրբեջանի դեմ տրամադրված ռևանշիստական ուժեր կան և որ հայ ընտրողը «ճիշտ գնահատական կտա այդ ամենին»։

Փաստորեն, Բաքուն Փաշինյանին հանձնարարություններ տալուց և նրան իր խամաճիկը դարձնելուց հետո որոշել է շանտաժ անել և սպառնալ հայաստանյան քաղաքական ընդդիմադիր այն ուժերին, որոնք իրապես մտահոգ են Հայաստանի և հայության ճակատագրով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Քանի նավ կա արգելափակված Հորմուզի նեղուցում

Քանի նավ կա արգելափակված Հորմուզի նեղուցում Sun, 10 May 2026 21:00:20 +0400 Հորմուզի նեղուցում այժմ…

18 րոպե ago

Վեց տարի է` այս ճանապարհին եմ և չեմ հանձնվում

Վեց տարի է` այս ճանապարհին եմ և չեմ հանձնվում Sun, 10 May 2026 20:45:10 +0400…

33 րոպե ago

Հասարակության 17 %-ն է իրականացնում և հեղափոխությունները, և իշխանափոխությունը

Հասարակության 17 %-ն է իրականացնում և հեղափոխությունները, և իշխանափոխությունը Sun, 10 May 2026 20:30:27 +0400…

48 րոպե ago

Ժոզե Մոուրինյոն կվերադառնա Մադրիդի «Ռեալ»

Ժոզե Մոուրինյոն կվերադառնա Մադրիդի «Ռեալ» Sun, 10 May 2026 20:30:05 +0400 Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն…

48 րոպե ago

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»․ Իրինա Յոլյան

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»․ Իրինա Յոլյան Sun,…

59 րոպե ago

Հարսանիքի ենք․ Տաթև Ասատրյանն ու Նժդեհը ներկա են եղել հարսանիքին

Հարսանիքի ենք․ Տաթև Ասատրյանն ու Նժդեհը ներկա են եղել հարսանիքին Sun, 10 May 2026 20:15:41…

1 ժամ ago