Տհաճ անախորժություններ կլինեն․ Ալիևը կրկին սպառնում է հայ ժողովրդին
Sun, 10 May 2026 19:00:47 +0400

«Մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքական հարթությունում բավականաչափ ատելությամբ ապրող շրջանակներ կան ադրբեջանական ժողովրդի և պետության նկատմամբ, և եթե նրանք գան իշխանության, ապա հայ ժողովուրդը մեծ անախորժություններ կունենա»։
Այս մասին Զանգիլան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը սպառնալից տոնով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հատկանշական է, որ այսօր ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նույնպես բարբաջել է, թե ՀՀ-ում իբր Ադրբեջանի դեմ տրամադրված ռևանշիստական ուժեր կան և որ հայ ընտրողը «ճիշտ գնահատական կտա այդ ամենին»։
Փաստորեն, Բաքուն Փաշինյանին հանձնարարություններ տալուց և նրան իր խամաճիկը դարձնելուց հետո որոշել է շանտաժ անել և սպառնալ հայաստանյան քաղաքական ընդդիմադիր այն ուժերին, որոնք իրապես մտահոգ են Հայաստանի և հայության ճակատագրով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր