Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է․․․

Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է․․․

Sun, 10 May 2026 23:19:50 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է, թե Արցախը «երբեք հայկական չի եղել», որովհետև «մենք այնտեղ ոչինչ չենք կառուցել՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ գործարան», դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա չէ։ Դա իրականության հսկայական շերտի ժխտում է։

«Մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարավային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը։ Պատահական չէ, որ դեռևս 2014 թ. ռուսական РБК-ն բնութագրեց Արցախը որպես «անդրկովկասյան վագր»։ Արցախի տնտեսական աճը տարբեր տարիներին, հատկապես 2010 թ.-ից ի վեր հասնում էր 9-15,6%-ի։

Արցախում հետևողականորեն կառուցվում և արդիականացվում էին էներգետիկ ենթակառուցվածքները, զարգանում էին գազաֆիկացումը, հիդրոէներգետիկան, էլեկտրահաղորդման գծերը, տրանսպորտային և կոմունալ ցանցերը։ Արցախի ենթակառուցվածքային զարգացման ամենավառ դրսևորումներից էր Ստեփանակերտի օդանավակայանը:
Ձևավորվել էր էներգետիկ քաղաքականության օրենսդրական հիմք, որը միտված էր տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը։ 2018 թ.-ից սկսվել էին էլեկտրաէներգիայի մատակարարումները Հայաստան։

Արցախի տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման մակարդակի մասին կարելի է դատել 2009 թ. «Արցախ ՀԷԿ»-ի IPO անցկացման փաստով, ինչը նույնիսկ այն ժամանակվա Հայաստանի համար համարվում էր նորարարական քայլ։ Փաստացի դա առաջին հայկական IPO-ն էր:

Մինչև 2020 թ. Արցախում իրականացվում էր հիդրոէներգետիկայի զարգացման լայնածավալ ծրագիր։ Կառուցվել էին տասնյակ ՀԷԿ-եր, իսկ հանրապետությունը աստիճանաբար մոտենում էր էներգետիկ ավելցուկ ունեցող տնտեսության մոդելին․ էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե կրկնակի գերազանցում էր ներքին պահանջարկը։

Արցախի գազաֆիկացումը հասել էր 67,1%-ի, ընդ որում քաղաքների գազաֆիկացման մակարդակը կազմում էր 93%։
Սա՞ է «ոչինչ չկառուցելը»։

Արցախում ստեղծվում էին արտադրական հզորություններ, զարգանում էր առևտուրը, աճում էր արտահանումը, գործում էին վերամշակող ձեռնարկություններ, կառուցվում էին նոր սոցիալական օբյեկտներ, արդիականացվում էին հաղորդակցային ցանցերը։

Հետևաբար, նման հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ հսկայական աշխատանքի, ենթակառուցվածքների և զարգացման ամբողջ պատմության ժխտման միջոցով։

P.S. Լավ հիշում եմ 2015 թ. Արցախի պետական համալսարանում կարդացած իմ երկու դասախոսությունները։ Լսարանը կենդանի հայկական մտավոր և ազգային տարածություն էր՝ իր ուսանողներով, հետազոտողներով, դասախոսներով, որոնք կառուցում, զարգացնում և իմաստավորում էին Արցախի ապագան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Դատախազը 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ. Գ.-ի…

40 րոպե ago

ՄԱԿ-ի գրասենյակի արձագանքը՝ կալանավորված, հացադուլավոր Արտուր Օսիպյանի գործին

ՄԱԿ-ի գրասենյակի արձագանքը՝ կալանավորված, հացադուլավոր Արտուր Օսիպյանի գործին Tue, 09 Jun 2026 23:45:24 +0400 ՄԱԿ-ի…

3 ժամ ago

Գոհար Մելոյանը հրավիրում է մամլո ասուլիսի

Գոհար Մելոյանը հրավիրում է մամլո ասուլիսի Tue, 09 Jun 2026 23:44:46 +0400 Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ.…

3 ժամ ago

Հռոմի Պապին ձիթենու ծառ են նվիրել

Հռոմի Պապին ձիթենու ծառ են նվիրել Tue, 09 Jun 2026 23:30:29 +0400 Իսպանիայի վարչապետ Պեդրո…

3 ժամ ago

Ողբերգական վթարից մահացածները Գևորգ Փարսյանի տեղակալն էր՝ իր ընտանիքով

Ողբերգական վթարից մահացածները Գևորգ Փարսյանի տեղակալն էր՝ իր ընտանիքով Tue, 09 Jun 2026 23:23:45 +0400…

3 ժամ ago

Գրիգորյանի ցույց տված սրտիկն իրեն չփրկեց

Գրիգորյանի ցույց տված սրտիկն իրեն չփրկեց Tue, 09 Jun 2026 23:15:05 +0400 Ընտրությունների արդյունքներից որոշ…

4 ժամ ago