15 միլիոն է դուրս գրվել

15 միլիոն է դուրս գրվել

Mon, 11 May 2026 11:54:29 +0400


Մասյացոտնի թեմում ստեղծված իրավիճակը, որը կապված է թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանի հետ, արդեն դուրս է եկել միայն եկեղեցական և դատական հարթություններից՝ հասնելով նաև ֆինանսական խնդիրների։

Փաստաբան Արա Զոհրաբյանի հայտարարությամբ՝ դատարանի որոշման արդյունքում Սարոյանը շարունակում է վերահսկել թեմի ֆինանսական միջոցները, թեև Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ զրկվել է պաշտոնից և համապատասխան լիազորություններից։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Զոհրաբյանը նշել է, որ դատարանը գործը դիտարկել է որպես աշխատանքային վեճ և կիրառել հայցի ապահովման միջոց։ Դրա հետևանքով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և այլ անձանց արգելվել է խոչընդոտել Սարոյանի լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ թեմի բանկային հաշիվների տնօրինման հարցում։

Փաստաբանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը վտանգավոր նախադեպ է, քանի որ, ըստ նրա, պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կառավարման գործընթացներին։

Զոհրաբյանի խոսքով՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի մեկնաբանությունների հիման վրա կարգալույծ հայտարարված Սարոյանը մինչ օրս շարունակում է գործարքներ կատարել թեմի հաշվեհամարներով։ Նրա ներկայացմամբ՝ միայն ապրիլի 1-ի դրությամբ թեմի հաշիվներից դուրս է գրվել ավելի քան 15 միլիոն դրամ։

Փաստաբանը մտահոգություն է հայտնել, որ թեմի դրամական միջոցները կարող են աննպատակ կամ ոչ պատշաճ կերպով ծախսվել։

Նա նաև քննադատել է դատարանի գործողությունները՝ նշելով, որ մերժվել են թե՛ հայցի ապահովումը վերացնելու, թե՛ հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները, չնայած ներկայացված են եղել բանկային փաստաթղթեր և այլ ապացույցներ։

Զոհրաբյանը նաև հայտարարել է, որ ԲԴԽ անդամ դատավոր Էդգար Հովհաննիսյանը, իր կարծիքով, հերթական անգամ ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք։

Բացի այդ, փաստաբանի խոսքով, հարկադիր կատարող ծառայությունը ևս գործում է ի շահ Արման Սարոյանի՝ հոգևորականներին սպառնալից բովանդակությամբ նամակներ ուղարկելով։ Նա նշել է, որ նման նամակներ ուղարկվել են նաև Հայր Ռուբենին՝ զգուշացնելով հնարավոր քրեական պատասխանատվության մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

3 րոպե ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

21 րոպե ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

33 րոպե ago

Մայրը դստերը մեղադրել է տնից փող գողանալու մեջ․ հարուցվել է քրգործ

Մայրը դստերը մեղադրել է տնից փող գողանալու մեջ․ հարուցվել է քրգործ Sun, 01 Nov 2026…

48 րոպե ago

Գործ անող չկա, մի ճանապարհ են սարքել, էն էլ սուբվենցիոն ծրագրով. Սևանցիները` համայնքի խնդիրների մասին

Գործ անող չկա, մի ճանապարհ են սարքել, էն էլ սուբվենցիոն ծրագրով. Սևանցիները` համայնքի խնդիրների մասին…

1 ժամ ago

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը Sun, 01 Nov 2026 21:45:12 +0400 Իրանը մտադիր չէ սպասել…

1 ժամ ago