«Հրապարակ»․ Լրատվականները կազմակերպում են` ջուր են շփում մեզ վրա ու իրենք էլ նկարում

«Հրապարակ»․ Լրատվականները կազմակերպում են` ջուր են շփում մեզ վրա ու իրենք էլ նկարում

Tue, 12 May 2026 08:45:01 +0400


Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ

– Դուք ՔՊ ցուցակի հետին հորիզոնականներում եք, Ձեզ անտեսված չե՞ք զգում, որ հայտնվել եք վերջերում, եւ Նիկոլ Փաշինյանն էլ առաջին հիսունյակի հետ է քարոզարշավ անում։

– Չենք նեղվում, անտեսված էլ չենք զգում, դա վարչության որոշումն է, նորմալ է, բոլորս էլ հնարավորություն ունենք քարոզարշավ անելու։

– Այս փաստը չի՞ նշանակում, որ ՔՊ-ն նախկին ընտրությունների պես իրականում այլեւս չի հավակնում մեծ արդյունքների, եւ առաջին հիսուն համարներն են լավագույն դեպքում անցնելու խորհրդարան։

– Չէ, նման բան չի կարող լինել։ Ժողովրդի հետ շփվելուց հասկանում ենք, որ շատ լավ ա ժողովրդի տրամադրությունը, եւ ՔՊ-ն բարձր տոկոսներով է անցնելու։

– Կապանում Սյունիքի մարզի կտրվածքով ամփոփիչ հանրահավաքին Կապանում, ձեր համակիր ՀԿ-ի հաշվարկով, ընդամենը 2 հազար մարդ էր մասնակցում, այն էլ՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Դրանից բացի տեսնում ենք, թե ժողովուրդն ինչպես է ձեզ ընդունում` ջուր են լցնում ձեզ վրա, դուռ են փակում Փաշինյանի երեսին, մնացածի մասին չասենք։

– Ես չեմ ուզում էդ հաշվարկը մեկնաբանեմ, որովհետեւ, երբ մենք տեսնում ենք` շատ մարդ է գալիս, մնացածի հետ գործ չունեմ։ Իսկ ջուր լցնելը, տեսեք՝ Մասիվում ամբողջ քարոզարշավի ընթացքում, օրինակի համար, 30 հազար բնակչություն ունեցող հատվածում մարդը շրջում է, ու կարա մեկը լինի, որ մի հատ վատ արարք թույլ տա կամ ջուր շփի։ Դա ո՞նց կարամ նորմալ որակեմ, ու մարդիկ շատ անգամ ինադու․․․ ես դեպքեր գիտեմ, լրատվականներ, որ շատ անգամ նման բաներ են կազմակերպում եւ շփում, եւ իրենք էլ նկարում են, որ ցույց տան։

– Լրատվականի ներկայացուցի՞չն էր ջրի տեսարանը կազմակերպել, ի՞նչ շահ ունեն, որ նման բաներ կազմակերպեն։

– Այո, լրատվականների մեծ մասը փողով աշխատում են ինչ-որ կուսակցությունների համար, դա բոլորը գիտեն։

– Փաշինյանի «լայվերից» տաս­նյակ նման բողոքի տեսարաններ ենք տեսել, որ ձեզ մերժում են։

– Ես չէի ասի` մարդիկ մեզ լավ ընդունում են, տեսնում են` մենք ինչ լավ աշխատանքներ ենք կատարել, դրական փոփոխություններ կան, ու հաստատ ուզում են, որ մենք ընտրվենք, ամեն ինչը շարունակվի։ Դպրոցները, մանկապարտեզները, առողջապահության ապահովագրությունը, էնքան բան ենք արել, որ թվարկենք, չի վերջանա։

– Որպես իշխող ուժի ներկայացուցիչ՝ անհանգստացած չե՞ք օրեր առաջ ՌԴ նախագահի արած հայտարարությամբ, որ Երեւանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, որպեսզի քաղաքակիրթ ապահարզան լինի։ Տեսնում ենք, որ գործող իշխանությունը ոչ միայն չի հստակեցնում, այլեւ հակառուսական տրամադրություններ է այստեղ գեներացնում։

– Մենք բոլորի հետ մեր հարաբերություններն այն մակարդակի վրա ենք պահում, որ մտահոգվելու կարիք չկա, քանի որ էդ հարաբերությունները դրականի մեջ պահելու շարունակական բնույթ է կրում, մնացածը՝ կարան լինեն երկրներ, երկրների ղեկավարներ, որ մեր երկրից հայտարարություններ արած լինեն, ես դրանց գնահատական չեմ ուզում տալ։

– Խոսքը միայն ԵՄ գագաթնաժողովի ընթացքում հնչած հակառուսական հայտարարությունների մասին չէ, այլեւ ձեր՝ իշխանականներիդ արած հայտարարությունների։

– Մենք հակառուսական, հակաեվրոպական… ըտենց երկիր չկա, որ հակա ինչ-որ բան ենք անում, նման տրամադրվածություն չունենք։ Մենք չենք սպառնացել Ռուսաստանին, դա է կարեւորը, հիմա տարբեր երկրների ղեկավարներ տարբեր բաներ կարող են ասել իրար մասին, մենք ի՞նչ կապ ունենք, 50 երկրի ղեկավար էր եկել այստեղ, հիմա պիտի նայեինք՝ ով ում հետ ինչ հարաբերություն ունի՞։

– Լավ, հիմա փաստ է, որ մեզ ընտրության առաջ են կանգնեցնում, ի՞նչ պետք է անի իշխանությունը, եթե արդեն ՌԴ-ից սանկցիաներ կան մեր գործարարների նկատմամբ, մտավախություն չունե՞ք, որ ավելի վտանգավոր քայլեր կլինեն, եթե շարունակենք։

– Մենք շարունակում ենք հարաբերությունները բոլորի հետ, մնացածը` թե ով կընտրի, ինչ կընտրի՝ կարծում եմ, էդ հարցն իրենց մասով է, մեզ չի վերաբերում։ Մենք բոլորի հետ լավ հարաբերություն ենք պահում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օհանյանի լեգենդար կինը՝ Սերենա Ուիլյամսը վերսկսում է մարզական կարիերան

Օհանյանի լեգենդար կինը՝ Սերենա Ուիլյամսը վերսկսում է մարզական կարիերան Tue, 02 Jun 2026 03:00:07 +0400…

47 րոպե ago

Մեկ շաբաթում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել

Մեկ շաբաթում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել Tue, 02 Jun 2026 02:30:30 +0400 Մեկ…

1 ժամ ago

Աշխարհահռչակ կիթառիստը ծոռ է ունեցել

Աշխարհահռչակ կիթառիստը ծոռ է ունեցել Tue, 02 Jun 2026 02:00:47 +0400 Ծնվել է բրիտանական աշխարհահռչակ…

2 ժամ ago

Դուա Լիպան եւ Կալում Թյորներն ամուսնացել են

Դուա Լիպան եւ Կալում Թյորներն ամուսնացել են Tue, 02 Jun 2026 01:30:49 +0400 Ամուսնացել են…

2 ժամ ago

Կատուներին խնամելու դիմաց տուն են տրամադրում

Կատուներին խնամելու դիմաց տուն են տրամադրում Tue, 02 Jun 2026 00:30:08 +0400 Հունական Սիրոս կղզում…

3 ժամ ago

Շտապ օգնության տնօրենը հեռանում է

Շտապ օգնության տնօրենը հեռանում է Tue, 02 Jun 2026 00:02:15 +0400 Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ,…

4 ժամ ago