Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․

Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․

Tue, 12 May 2026 16:15:26 +0400


Պատկերացնու՞մ եք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արարատ Միրզոյանը Նիկոլի ականջից է կախվում ու ժողովրդից թաքուն ինչ որ բան ասում։ Ու էդ թաքուն բանը Թուրքիայի մասին է։ Փաշինյանն էլ Արարատին ասում է՝ մի քի՜չ կամաց, լսում են։ Այդ դեպքում ի՞նչ կմտածի ժողովուրդը։

Եթե նույնիսկ մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր։ Պատկերացնու՞մ եք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արարատ Միրզոյանը Փաշինյանի ականջին ժողովրդի աչքից հեռու ինչ-որ բան է փսփսում։ Սա արդեն ոչ թե մանկական բակի, այլ պետական մակարդակի «փսփսոց» է։ Ու էդ փսփսոցը Թուրքիայի մասին է։ Ժողովրդից գաղտնի ի՞նչ եք փսփսում։
Նախընտրական միջավայրում ցանկացած նման դրվագ դառնում է քաղաքական մեսիջ՝ ընտրության վերաբերյալ։ Այդ փուլում նույնիսկ շնչելու ձևն է մեկնաբանվում որպես «ուղերձ»։ Թուրքիան երկու ձեռքով պաշտպանում է Փաշինյանին, ուրեմն նախընտրական քարոզարշավի ժամանակ ցանկացած փոփսոց ժողովուրդը կապում է դրա հետ։ Անգամ եթե սահմանի բացումից էլ խոսեն, էլի տեղավորվում է այդ միջակայքում։ Չնայած Արարատ Միրզոյանն ասաց որ խոսքը Թուրքիայի հետ սահմանի բացման մասին չէ։

Միկրոֆոնի շշուկը՝ նախընտրական քաղաքականության հայելին է։ Հայելու մեջ պարզ երևում է, թե ով է Նիկոլ Փաշինյանին առաջ մղում, ով է նրա լոկոմոտիվը։ Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացնում է, որ «Թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք» սպրդումը սահման բացելու նման մի բան է։ Գիտի, որ սահման չեն բացելու, մտածում է, թե ոնց դրա տակից դուրս գա ու նման պատճառաբանություն է բերում։ Սահման բացելու մասին նախընտրական քարոզարշավում չեն ասում։

Բայց իրականում ամեն ինչ ավելի պարզ է և միաժամանակ ավելի անհարմար․ հանրությունը արդեն այնքան զգայուն է թուրքական թեմաների նկատմամբ, որ նույնիսկ կիսաձայն ասված «welcome»-ը կարող է դառնալ ամբողջ քաղաքական վեպի սկիզբ։ Ուշադրություն դարձրեք, թուրքական լուրը ի՜նչ համակ խանդավառությամբ է լսում Փաշինյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար Sun, 01 Nov 2026 18:45:45 +0400…

8 րոպե ago

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան Sun, 01 Nov 2026…

15 րոպե ago

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

38 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

52 րոպե ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

1 ժամ ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago