Երևանի երկնքում ուրվագծվող ապագան
Tue, 12 May 2026 16:08:27 +0400
Skyline-ի շինարարությունն ընթանում է՝ ըստ պլանի
Մայրաքաղաքի ամենահավակնոտ և մասշտաբային նախագծերից մեկի՝ «Ռենշին» ներդրումային-քաղաքաշինական ընկերության կողմից իրականացվող Skyline բնակելի թաղամասի շինհրապարակում աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով: Չնայած նման ծավալի քաղաքաշինական ծրագրերի բարդությանը՝ շինարարական գործընթացն իրականցվում է անխափան, իսկ ծրագրված փուլերը հաջորդում են միմյանց նախապես մշակված ժամանակացույցով:
Skyline-ը Երևանի համար բոլորովին նոր որակի և կենսամակարդակի միջավայր է դառնալու, և այս նպատակին հասնելու պարզապես կենսական է միջազգային լավագույն փորձն ու գիտելիքը՝ ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության, դրա վերահսկման և թաղամասի շահագործման իմաստով: Ընկերությունից վստահեցնում են, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, և նախագիծը վստահ քայլերով առաջ է շարժվում՝ դեպի իր վերջնակետը: Այս անխափան ընթացքի կարևոր գրավականներից մեկը, ըստ նախագծի հեղինակների, բացառիկ համագործակցությունն է միջազգային խոշորագույն գործընկերների հետ:
Խոսելով աշխատանքների ընթացքի և պլանավորման մասին՝ «Ռենշին» ընկերության Ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը նշում է. «Մեզ համար սկզբունքային էր ի սկզբանե նախագծում ներգրավել աշխարհի լավագույն և փորձառու մասնագետներին: Միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ մեր սերտ համագործակցությունն ու նրանց բազմամյա գլոբալ փորձն այն հիմնական երաշխիքներն են, որոնք թույլ են տալիս շինարարական ողջ գործընթացն առաջ մղել խստագույն գրաֆիկով և համաձայն հաստատված պլանի: Նրանց ներգրավվածությունն ապահովում է ոչ միայն աշխատանքների անխափան շարունակականությունը, այլև անվտանգության ու որակի աննախադեպ ստանդարտների կիրառումը Հայաստանում»:
Շինարարական հրապարակում կիրառվող բարդ ինժեներական լուծումներն ու տեխնիկական գործընթացները կազմակերպված են այնպես, որպեսզի առավելագույնս ապահովվի անվտանգությունը և խստագույնս պահպանվեն կառուցապատման բոլոր՝ թե հայաստանյան, թե միջազգային նորմերը։ Նախագծի թիմը հստակ վերահսկում է օպերացիոն բոլոր ռիսկերը՝ ապացուցելով, որ նույնիսկ երկնաքերերի կառուցումը կարող է ընթանալ քաղաքակիրթ, համակարգված և խիստ կանխատեսելի սցենարով, երբ գործի են դրվում կառավարման միջազգային ճշգրիտ մեխանիզմները:
Skyline-ը շարունակում է վեր խոյանալ՝ ապացուցելով, որ ճիշտ պլանավորման և միջազգային առաջատար փորձի համադրման դեպքում հնարավոր է իրականացնել ամենաբարդ քաղաքաշինական ծրագրերը՝ պահպանելով աշխատանքի բարձր տեմպն ու որակը: