«Սիկտիր» բառը խտրականությո՞ւն է, ատելության խոսք, թե՞ թշնամանքի հրահրում

«Սիկտիր» բառը խտրականությո՞ւն է, ատելության խոսք, թե՞ թշնամանքի հրահրում

Tue, 12 May 2026 21:15:29 +0400


Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանը, որը վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում քննադատում էր իշխանություններին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր բերման է ենթարկվել։

Դեպքից մոտ երեք ժամ առաջ տղամարդը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով Նիկոլ Փաշինյանին ասել էր․ «Կանչում եմ հանդիպման, ինչո՞ւ ես քարոզարշավ անում, դու գործող իշխանություն ես։ Արի տես՝ քեզ ոնց ենք դիմավորում։ Կասկածում եմ, որ կգաս»։

Ավելի ուշ՝ ոստիկանները եկել են և հղի կնոջ ու տարեց տատիկի ներկայությամբ բերման ենթարկել նրան։
Արտակը նաև բերման ենթարկվելու ընթացքում վանկարկում էր՝ «Նիկոլ դավաճան» արտահայտությունը։
Սա առաջին դեպքը չէ, երբ տղամարդը հրապարակային կերպով դժգոհություն է հայտնել իշխանություններից։ Երկու շաբաթ առաջ՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների ընթացքում, նա փորձել էր մոտենալ Արսեն Թորոսյանին։
Տեսանյութում տղամարդը ասում էր․ «Նիկոլը իրա մարդկանց օրն ա նշում, իրան պաշտողների օրն ա նշում»։ Նա նաև դժգոհում էր, որ իրեն չեն լսում և փորձում էր հեռախոսով ինչ-որ բան ցույց տալ՝ պնդելով, որ Արսեն Թորոսյանն ԱԺ ամբիոնից հայհոյում է։ Սակայն նրանց շփումը կարճ է տևել, և պաշտոնյան հեռացել է։

Ներքին գործերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան, թե ինչու է բերման ենթարկվել տղամարդը, պատասխանեցին. «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին»։

Իսկ թե ինչու, ասենք, նույն Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցներին բերման չեն եթարկում` երբ նրանք ընդդիմադիրների հասցեին անթույլատրելի արտահայտություններ են հնչեցնում, դա ինչու չի համապատասխանում այս հոդվածին, պարզ չէ: Մանավանդ մարդը ոչ մի ոչ ցենզուրային խոսք չի արտասանել: Ամենասուր բառը եղել է «սիկտիրը»:

Մեր տեղեկություններով` Քննչական կոմիտեն պատրաստվում է քրեական վարույթ նախաձեռնել Արտակի դեմ` ատելության խոսք տարածելու համար, ամենայն հավանականությամբ, նրան կալանքի կտանեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այլևս Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Այլևս Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Tue, 28 Jul 2026 17:30:55 +0400 Մադրիդի «Ռեալի» նախկին…

14 րոպե ago

Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան

Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան Tue, 28 Jul 2026 17:22:57 +0400 Աննա Հակոբյանը…

22 րոպե ago

Դատախազությունն անցել է գործի

Դատախազությունն անցել է գործի Tue, 28 Jul 2026 17:17:06 +0400 ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է…

28 րոպե ago

Ինչ է կատարվել Ուրցաձորում

Ինչ է կատարվել Ուրցաձորում Tue, 28 Jul 2026 17:15:12 +0400 Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն…

30 րոպե ago

Սենսացիոն ու տարօրինակ դեպք Իտալիայում

Սենսացիոն ու տարօրինակ դեպք Իտալիայում Tue, 28 Jul 2026 17:00:39 +0400 Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական…

44 րոպե ago

Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված

Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված Tue, 28 Jul 2026 16:57:08 +0400 Հանրային պաշտպանները…

48 րոպե ago