Ընտրություններ՝ օր 5-րդ․ ով ինչպես է իրականացնում քարոզարշավը

Ընտրություններ՝ օր 5-րդ․ ով ինչպես է իրականացնում քարոզարշավը

Tue, 12 May 2026 23:15:45 +0400


Այսօր հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի 5-րդ օրն էր։ 19 քաղաքական ուժերը ունեն 29 օր ընտրողների վստահության քվեն ստանալու համար։ Քարոզարշավը կավարտվի հունիսի 5-ին, իսկ հունիսի 6-ին լռության օր է։

Նշենք, որ ընտրելու իրավունք ունի 2 մլն 482 հազար 872 քաղաքացի։ Ամփոփում ենք քարոզարշավի 5 օրերը․

«Ռեֆորմիստների»կուսակցությունը իրենց վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ շարունակում է բակային հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ոչ ստանդարտ քարոզարշավ է իրականացնում։ Այս օրերին տարբեր ԶԼՄ-ների հարցազրույցներ են տալիս թիմի անդամները։ Մարզային այցեր նախատեսվում է իրականացնել մայիսի 16-ին՝ Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզեր։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ակտիվ քարոզարշավ է իրականացնում։ Այսօր թիմը Զորական ու Բագրատաշեն է այցելել։ Թիմի անդամները ոչ միայն քարոզարշավ են իրականացնում մարզային ու բակային այցերով, այլ նաև տեղեկատվական կարճ տեսանյութեր են պատրաստում, դրանցում ցույց տալով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ու Սամվել Կարապետյանի առաջարկած Հայաստանի տարբերությունները։ Բացի այդ հաղորդաշարի ֆորմատով սկսել են տեսանյութեր հրապարակել՝ «Երեք հարց՝ Սամվել Կարապետյանին» խորագրով։

«Հայաստանի Շնորհապետական» կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության պատգամավորի թեկնածուները վերջին օրերին ակտիվ հարցազրույցներ են տալիս։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը բակային հանդիպումներ է ունենում, ինչպես նաև հումորային տեսանյութեր հրապարակում։

«Միասնության թևեր» կուսակցությունը Դիլիջանում էր իրականացնում քարոզարշավ։ Օրվա ավարտին էլ կուսակցությունը կարճ տեսանյութ հրապարակեց, որտեղ Թաթոյանը ներկայացնում է «Միասնության թևերի» ծրագրի դրույթները՝ անվտանգության և խաղաղության ապահովման 6 քայլը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրը սկսել է պատգամավորի թեկնածու Արա Այվազյանի ասուլիսով։ Ապա Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպում և միասնական քայլերթ է տեղի ունեցել։

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամների մի մասը քարոզարշավ է իրականացրել Տավուշի մարզում։ Որոշ կուսակցականներ էլ քարոզարշավ են իրականացրել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Ախուրյանում։

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի 5-րդ օրը Սյունիք էր այցելել։ Հանդիպումներ տեղի ունեցան Ագարակում, Մեղրիում, Քաջարանում։

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը այսօր հյուրընկալվել էր Նոյան Տապանի տաղավարում, որտեղ խոսել է առաջիկա ընտրությունների մասին։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն այս օրերին մարզային հանդիպումներ է իրականացնում։

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը դեռ չի սկսել քարոզարշավը։ Կուսակցությունից մեզ տեղեկացրին, որ նախատեսում են քարոզարշավ իրականացնել վերջին օրերին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ողջ հանրապետության տարածքում ակտիվ քարոզարշավ է իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը նախարարների հետ Երևանում է, իսկ մարզերում համայնքապետերն ու տվյալ մարզից պատգամավորի թեկնածուներն են իրականացնում։ Փաշինյանին Երևանում քաղաքացիները ակնհատ բացասական են վերաբերվում, շատերն անգամ նրա առաջարկած թռուցիկները չեն վերցնում։

«Հայաստան» դաշինքը այսօր հանրահավաք էր իրականացնում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ իրականացվեց ԴԱՀԿ ծառայության շենքի մոտ։ Քննարկման առանցքում համակարգային խնդիրներն էին՝ հատկապես քաղաքացիների նկատմամբ կիրառվող տուգանքների և հաշիվների վրա կալանքի կիրառման մեխանիզմները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել

«Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել Fri, 10 Jul 2026 09:45:54 +0400…

14 րոպե ago

«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի

«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի Fri, 10 Jul…

22 րոպե ago

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է Fri, 10 Jul 2026 09:30:31…

30 րոպե ago

«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա

«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Fri, 10 Jul 2026 09:15:25…

45 րոպե ago

Հայի թշնամիները

Հայի թշնամիները Fri, 10 Jul 2026 09:00:36 +0400 Երեկ տեղեկացանք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ…

60 րոպե ago

«Հրապարակ». Թեժ մարտեր՝ խորհրդարանի պաշտոնների համար

«Հրապարակ». Թեժ մարտեր՝ խորհրդարանի պաշտոնների համար Fri, 10 Jul 2026 08:45:30 +0400 ՔՊ-ում թեժ մարտեր…

1 ժամ ago