Աննախադեպ ընտրություն

Աննախադեպ ընտրություն

Wed, 13 May 2026 09:00:35 +0400


Այսպիսի անհավասար ու անարդար ընտրապայքար, գոնե նախընտրական քարոզչության փուլում, Հայաստանում թերեւս երբեք չի եղել: Ես չեմ հիշում, որ երկրի համար կարեւոր ընտրությունների ժամանակ ընդդիմության լիդերներից որեւէ մեկը կալանավորված լիներ, քարոզարշավ անելու հնարավորություն չունենար, ինչպես չունի Սամվել Կարապետյանը:

Ես նաեւ չեմ հիշում, որ երբեւէ իշխանությունն այսպիսի սեւ քարոզարշավ իրականացներ իր մրցակիցների նկատմամբ` կեղծիքներ ու զրպարտություններ, հայհոյանք ու լուտանքներ տեղալով ընդդիմադիր թեկնածուների հասցեին:

Չեմ հիշում նաեւ, որ իշխանությունը երբեւէ նման շանտաժի մեթոդներ կիրառեր` սպառնալով հանրությանը, որ եթե ես երրորդ անգամ չընտրվեմ, աշխարհի պտույտը կանգ կառնի, հրաբուխ ու երկրաշարժ կլինեն, պետություն գոյություն չի ունենա:

Չեմ հիշում նաեւ, որ քաղաքական ասպարեզում ակտիվ դերակատարում ունեցող, նախընտրական շտաբներում աշխատող, իրենց քննադատող մարդկանց նկատմամբ այսպես դաժանաբար կիրառեին Քրեական օրենսգիրքը` կալանքներ, ձերբակալություններ, գաղտնալսումներ: Երեկ էլ մի քաղաքացու, որը լայվ էր մտել ու Փաշինյանին հրավիրել Շենգավիթ, իշխանական «ենիչերիները», ձեռքերը ոլորելով, բերման ենթարկեցին, իբրեւ թե թշնամանքի ու ատելության խոսք տարածելու համար: Թեեւ մենք՝ բոլորս, շատ լավ գիտենք, թե ով է մեր երկրում թշնամանք ու ատելություն տարածում, խտրականություն ու անհանդուրժողականություն կիրառում, բայց նրա նկատմամբ Քրեական օրենսգիրքը չի գործում, ոստիկանությունն ու դատախազությունը հենց նրա հրահանգով են իր մրցակիցներին ու իրեն քննադատողներին մեկուսացնում, չեզոքացնում:

Չեմ հիշում նաեւ, որ պետության ղեկավարը, բանուգործը թողած, 24 ժամ քարոզչություն աներ՝ պետական ռեսուրսներն օգտագործելով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է Sat, 24 Oct 2026 19:00:15 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

16 րոպե ago

Ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշպանության կարևորությունը

Ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշպանության կարևորությունը Sat, 24 Oct 2026 18:48:12 +0400 Արցախի պետնախարար…

28 րոպե ago

Պենտագոնի ղեկավարին ցանկանում են պաշտոնանկ անել

Պենտագոնի ղեկավարին ցանկանում են պաշտոնանկ անել Sat, 24 Oct 2026 18:30:20 +0400 Պենտագոնի ղեկավար Փիթ…

46 րոպե ago

Հայաստանում ստեղծվում է նոր քաղաքական իրավիճակ՝ ավելի լարված եւ նողկալի

Հայաստանում ստեղծվում է նոր քաղաքական իրավիճակ՝ ավելի լարված եւ նողկալի Sat, 24 Oct 2026 18:15:40…

1 ժամ ago

Մերժել են Թրամփին՝ անվանափոխել Ատլանտյան օվկիանոսը

Մերժել են Թրամփին՝ անվանափոխել Ատլանտյան օվկիանոսը Sat, 24 Oct 2026 18:00:48 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը երեք ամսով կալանավորվեց

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը երեք ամսով կալանավորվեց Sat, 24 Oct 2026 17:33:30 +0400…

2 ժամ ago