«Հրապարակ»․ ԴՕԿ-ը որոշել է տարբերվել բոլորից՝ քարոզարշավ չանելով

«Հրապարակ»․ ԴՕԿ-ը որոշել է տարբերվել բոլորից՝ քարոզարշավ չանելով

Wed, 13 May 2026 11:15:09 +0400


Երեկ պարզեցինք, որ ԱՄՆ միգրացիոն բանտում գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը, որն առաջադրվել է եւ կմասնակցի հունիսի 7-ի ընտրություններին, դեռ քարոզարշավը չի սկսել։ Կուսակցության ներկայացուցիչ, ցուցակի 13-րդ համար Նաիրա Գեւորգյանը, որն ապահովում է կուսակցության կապերը մամուլի հետ, մեզ ասաց. «Քարոզարշավը նախատեսում ենք իրականացնել վերջին օրերին։ Փորձում ենք այդկերպ տարբերվել բոլորից»։ Հարցին՝ արդյո՞ք քարոզարշավ չանելը դրական արդյունք կտա, Գեւորգյանը պատասխանեց. «Գուցե: Մեր շտաբի պետ Լեւոն Բաղդասարյանը եւ Համահայկական ճակատի նախագահ Արսեն Վարդանյանը համատեղ աշխատում են եւ այդպես են որոշել։ Չեմ կարող ասել, թե քարոզարշավն ինչպես կկազմակերպվի այդ ժամանակ, դեռ մենք էլ չգիտենք»։

Հիշեցնենք, որ Լեւոն Բաղդասարյանը փաստաբան է, այս տարիներին զբաղվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող իրավական պրոցեսներում նրա պաշտպանությամբ, ապա նշանակվել է նրա շտաբի պետ եւ ընտրացուցակի առաջին համարն է: Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես, ինչ միջոցներով են իրականացնելու քարոզարշավը, եթե նախընտրական հիմնադրամում այս պահին 0 դրամ կա, Գեւորգյանը պատասխանեց, որ արդեն 0 դրամ չէ․ «Երեկ արդեն գումար է նստել՝ 21 հազար դրամ։ Ֆինանսական հարցերն էլ երեւի մոտ օրերս կկարգավորվեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին Mon, 02 Nov 2026 14:30:04 +0400…

3 րոպե ago

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում Mon, 02 Nov 2026 14:00:59 +0400 Ձախ արմատական խմբերի կողմից…

32 րոպե ago

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը Mon, 02 Nov 2026 13:45:31 +0400 Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին,…

48 րոպե ago

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը Mon, 02 Nov 2026 13:30:04 +0400 Մահացել…

1 ժամ ago

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը Mon, 02 Nov 2026 13:16:21 +0400 Նիկոլ Փաշինյանի՝…

1 ժամ ago

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին Mon, 02 Nov 2026 13:14:32 +0400 Latest news from Հրապարակ…

1 ժամ ago