Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում
Mon, 02 Nov 2026 14:00:59 +0400
Ձախ արմատական խմբերի կողմից Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում իրականացրած բողոքի գործողությունները վերածվել են ոստիկանների հետ բախումների։ Այս մասին հայտնում են տեղի պարբերականները։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։ Իշխանությունները հանդես են եկել զսպվածության ցուցաբերելու կոչով։ Ավերածություններ գործելոն ու ցասումը տեղին չէ՝ քաղաքակիրթ բողոքի արտահայտման համար, ասված է հայտարարության մեջ։ Ցույցերը սկսվել են Հելվետիանպլատց հրապարակից եւ Լանգշտրասե փողոցից։ Ցուցարարները կոտրել են ցուցափեղկեր, աղավաղել շինությունների ֆասադային մասերը, բարիկադներ կառուցել աղբամաններից եւ հրկիզել դրանք։