Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում

Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում

Mon, 02 Nov 2026 14:00:59 +0400


Ձախ արմատական խմբերի կողմից Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում իրականացրած բողոքի գործողությունները վերածվել են ոստիկանների հետ բախումների։ Այս մասին հայտնում են տեղի պարբերականները։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։ Իշխանությունները հանդես են եկել զսպվածության ցուցաբերելու կոչով։ Ավերածություններ գործելոն ու ցասումը տեղին չէ՝ քաղաքակիրթ բողոքի արտահայտման համար, ասված է հայտարարության մեջ։ Ցույցերը սկսվել են Հելվետիանպլատց հրապարակից եւ Լանգշտրասե փողոցից։ Ցուցարարները կոտրել են ցուցափեղկեր, աղավաղել շինությունների ֆասադային մասերը, բարիկադներ կառուցել աղբամաններից եւ հրկիզել դրանք։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից Mon, 23 Nov 2026 19:15:05 +0400 «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով