«Հրապարակ». Տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի

«Հրապարակ». Տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի

Wed, 13 May 2026 12:45:46 +0400


Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի՝ մայիսի 22-ին, վերջին զանգ չի հնչի։ Պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է հատկապես սահմանամերձ համայնքերում: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզի որոշ գյուղական համայնքների դպրոցներում այս տարի շրջանավարտներ չեն լինի։ «Մարզում 124 հանրակրթական դպրոցից 8 դպրոց ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է գտնվում, մնացած 115-ը մարզային ենթակայության դպրոցներ են: ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներում 12-րդ դասարան կավարտի 543 շրջանավարտ, մարզային դպրոցներում՝ 1121 շրջանավարտ: 9-րդ դասարանի շրջանավարտները 2 հազար 614-ն են, որից 25 շրջանավարտ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայութան տակ գտնվող դպրոցներում, 2 հազար 589-ը՝ մարզային: 2 դպրոց՝ Անտառամեջի միջնակարգ դպրոցը եւ Ազատի հիմնական դպրոցը, ընդհանրապես այս տարի շրջանավարտ չունեն: 12-րդ դասարանի շրջանավարտներ չկան մարզի 5 դպրոցում՝ Անտառամեջի, Ջաղացաձորի, Կախակնի, Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցը: 1-ական շրջանավարտ ունենք Ծաղկաշենի, Լճավանի, Ծափթաղի, Կալավանի, Շատվանի, Սոքթի եւ Շողակաթի դպրոցներում»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:

Նրան հարցրինք՝ մարզում այս պահին քանի՞ կրթահամալիր է կառուցվում։ «7 կրթահամալիրներում այս պահին շինարարություն է գնում՝ Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Շատվան, Մադինա, Արեգունի»: 7 կրթահամալիր են կառուցում, որ 15 դպրոց սեպտեմբերին փակե՞ն։ «Այս պահի դրությամբ նման բան չեն քննարկում: Երբ կրթահամալիրները գործեն, նոր այն ժամանակ կհասկանանք»:
Ազատ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Վարդան Ներսեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարեցտարի աշակերտների թիվը նվազում է. «Այս տարի մենք շրջանավարտ չունենք, անցած տարի 1 աշակերտ է 9-րդ դասարանն ավարտել: Այս պահին դպրոցը 6 աշակերտ ունի: Տարեցտարի աշակերտների թիվը նվազեց: Դպրոցը կփակվի, մնացած մի քանի աշակերտներն էլ կգնան հարեւան Շատվանի կրթահամալիր»: Ինչո՞վ է պայմանավորված աշակերտների նվազումը, մարդիկ հեռանո՞ւմ են գյուղից։ «Պատճառներն ընդհանուր են, որը բոլորիս հայտնի է»:

Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 25 աշակերտ, դպրոցն այս տարի շրջանավարտ չունի: Տնօրեն Արթուր Ազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցած տարի դպրոցն ունեցել է 1 շրջանավարտ է, այս տարի կփակվի, կմիանա Դպրաբակի դպրոցին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել

Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Tue, 22 Sep 2026 17:20:28 +0400 Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար…

11 րոպե ago

Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել

Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել Tue, 22 Sep 2026 17:15:56…

16 րոպե ago

Գեղամ Մանուկյանը՝ Թևանյանի ու Մանուկյանի գործի մասին

Գեղամ Մանուկյանը՝ Թևանյանի ու Մանուկյանի գործի մասին Tue, 22 Sep 2026 17:06:23 +0400 ԱԺ «Հայաստան»…

25 րոպե ago

Նեթանյահուն ամոթանք է տվել Նյու Յորքի քաղաքապետին․ սկանդալ է

Նեթանյահուն ամոթանք է տվել Նյու Յորքի քաղաքապետին․ սկանդալ է Tue, 22 Sep 2026 17:00:50 +0400…

31 րոպե ago

Նախագահի և քարտուղարի քանի պաշտոն ստացան կուսակցությունները

Նախագահի և քարտուղարի քանի պաշտոն ստացան կուսակցությունները Tue, 22 Sep 2026 16:54:39 +0400 2026 թվականի…

37 րոպե ago

Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը

Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը Tue, 22 Sep 2026 16:49:01 +0400 Latest…

43 րոպե ago