Նիկոլի հախից ոչ թե քաղաքական ուժերը, ժողովո՛ւրդն է գալու

Նիկոլի հախից ոչ թե քաղաքական ուժերը, ժողովո՛ւրդն է գալու

Wed, 13 May 2026 15:45:39 +0400


Նիկոլ Փաշինյանը մի լուրջ վրիպում է անում։ Անընդհատ թիրախավորելով քաղաքական ուժերին, ակտիվիստներին, ընդդիմախոսներին՝ մոռացության է մատնում իրական ժողովրդին, որը լուռ հետևում է իր անարդարություններին։ Եվ ամեն անգամ, երբ նա վարկաբեկում, բառիս բուն իմաստով շանտաժի է ենթարկում կամ հայհոյախառն արտահայտություններով որակում է որևէ քաղաքական ուժի, նոր լսարան չի ձեռք բերում։ Պարզապես փորձում է պահել իր այն զանգվածին, որը դեռ կարոտ է աղմուկի, հայհոյանքի ու պոռոտախոսության։

Այդ մոլորյալ հատվածը, որը դեռ 2018-ի էյֆորիայի տակ է մնացել, գուցե իրենն է։ Բայց հիասթափվածներին նա ավելի է հիասթափեցնում, հուսահատվածներին՝ պայքարի մղում, անտարբերներին՝ քաղաքական դաշտ դուրս բերում։ Սա արդեն ակնհայտ է։
Հուսահատվածները, անտարբերները, հիասթափվածները կամաց-կամաց միավորվում են։ Նրանք հասկանում են, որ եթե չհամալրեն Փաշինյանի հեռացումը պահանջող ուժերի շարքերը, եթե իրենց ընտրությամբ չօգնեն այդ գործընթացին, վաղը իրենք էլ են կանգնելու գաղթի ճանապարհին։

Մինչև հիմա շատերը չեն ուզում հավատալ, որ մի ամբողջ Արցախ դատարկվեց։ Արցախի կորստի սարսափն այնքան մեծ է, Հայաստանի սուվերեն տարածքների հանձնման վտանգն այնքան ահավոր, ցավն այնքան անչափելի, որ մարդիկ այլևս մոռացել են նախկիններին ու ասում են՝ «փա՜ռք նախկիններին…»։

Փաշինյանի վտանգը հենց այստեղ է։ Նա այլևս չի կարող նախկիններով վախեցնել մարդկանց։ Հիմա մարդիկ վախենում են իրենից՝ իր բերած «խաղաղությունից», իր հայտարարություններից, իր քաղաքականությունից, իր բերած չարիքից։

Փաշինյանն աստիճանաբար դառնում է այն բացասական սիմվոլը, որի դեմ է համախմբվելու Հայաստանը։ Մարդիկ արդեն չեն մտածում, թե որ քաղաքական ուժն է առաջնորդում իրենց։ Երբ գա ընտրության պահը, լինելու է անսպասելին։

Այդ թաքնված ձայները, որոնք վախից, հիասթափությունից, անտարբերությունից կամ հուսահատությունից լռել էին, դուրս են գալու Փաշինյանի դեմ՝ իրենց հայրենիքը, պատմությունը, Եկեղեցին պահելու համար։ Հայ ժողովուրդն այդպես է գոյատևել։

Մի ասացվածք կա՝ հաճախ վերագրվող ադրբեջանցիներին․ «Հայի հետին խելքը իմը լիներ»։ Սովորաբար դա օգտագործվում է ցույց տալու համար, որ հայը նույնիսկ մեծ կորստից հետո կարողանում է ճիշտ կողմնորոշվել ու գտնել ելքը։

Այդ ելքը լինելու է Փաշինյանին հեռացնելը։Նիկոլի հախից ոչ թե քաղաքական ուժերը, ժողովո՛ւրդն է գալու։
Դանակը ոսկորին է հասել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խաչատրյանին զրկեցին օտարերկրյա բժշկի կողմից զննություն անցնելուց․ փաստաբան

Խաչատրյանին զրկեցին օտարերկրյա բժշկի կողմից զննություն անցնելուց․ փաստաբան Fri, 18 Sep 2026 17:21:34 +0400 Latest…

4 րոպե ago

Ամունդի-Ակբա․ ներդրումային շուկաների հեռանկարները սեպտեմբերին

Ամունդի-Ակբա․ ներդրումային շուկաների հեռանկարները սեպտեմբերին Fri, 18 Sep 2026 17:17:41 +0400 Ներդրողները մեծացնում են իրենց…

8 րոպե ago

Նարեկ Սարգսյանը մանրամասնում է

Նարեկ Սարգսյանը մանրամասնում է Fri, 18 Sep 2026 17:15:50 +0400 Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ…

10 րոպե ago

«Կարպատյան ութնյակ»․ Զելենսկին հայտնել է ռեգիոնալ նոր ձևաչափի մեկնարկի մասին

«Կարպատյան ութնյակ»․ Զելենսկին հայտնել է ռեգիոնալ նոր ձևաչափի մեկնարկի մասին Fri, 18 Sep 2026 17:00:06…

26 րոպե ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին Fri, 18 Sep…

27 րոպե ago

«Գագիկ Խաչատրյանից բռնագանձել մոտ 11 միլիարդ դրամ»

«Գագիկ Խաչատրյանից բռնագանձել մոտ 11 միլիարդ դրամ» Fri, 18 Sep 2026 16:55:29 +0400 ՊԵԿ նախկին…

30 րոպե ago