Նիկոլի հախից ոչ թե քաղաքական ուժերը, ժողովո՛ւրդն է գալու

Նիկոլի հախից ոչ թե քաղաքական ուժերը, ժողովո՛ւրդն է գալու

Wed, 13 May 2026 15:45:39 +0400


Նիկոլ Փաշինյանը մի լուրջ վրիպում է անում։ Անընդհատ թիրախավորելով քաղաքական ուժերին, ակտիվիստներին, ընդդիմախոսներին՝ մոռացության է մատնում իրական ժողովրդին, որը լուռ հետևում է իր անարդարություններին։ Եվ ամեն անգամ, երբ նա վարկաբեկում, բառիս բուն իմաստով շանտաժի է ենթարկում կամ հայհոյախառն արտահայտություններով որակում է որևէ քաղաքական ուժի, նոր լսարան չի ձեռք բերում։ Պարզապես փորձում է պահել իր այն զանգվածին, որը դեռ կարոտ է աղմուկի, հայհոյանքի ու պոռոտախոսության։

Այդ մոլորյալ հատվածը, որը դեռ 2018-ի էյֆորիայի տակ է մնացել, գուցե իրենն է։ Բայց հիասթափվածներին նա ավելի է հիասթափեցնում, հուսահատվածներին՝ պայքարի մղում, անտարբերներին՝ քաղաքական դաշտ դուրս բերում։ Սա արդեն ակնհայտ է։
Հուսահատվածները, անտարբերները, հիասթափվածները կամաց-կամաց միավորվում են։ Նրանք հասկանում են, որ եթե չհամալրեն Փաշինյանի հեռացումը պահանջող ուժերի շարքերը, եթե իրենց ընտրությամբ չօգնեն այդ գործընթացին, վաղը իրենք էլ են կանգնելու գաղթի ճանապարհին։

Մինչև հիմա շատերը չեն ուզում հավատալ, որ մի ամբողջ Արցախ դատարկվեց։ Արցախի կորստի սարսափն այնքան մեծ է, Հայաստանի սուվերեն տարածքների հանձնման վտանգն այնքան ահավոր, ցավն այնքան անչափելի, որ մարդիկ այլևս մոռացել են նախկիններին ու ասում են՝ «փա՜ռք նախկիններին…»։

Փաշինյանի վտանգը հենց այստեղ է։ Նա այլևս չի կարող նախկիններով վախեցնել մարդկանց։ Հիմա մարդիկ վախենում են իրենից՝ իր բերած «խաղաղությունից», իր հայտարարություններից, իր քաղաքականությունից, իր բերած չարիքից։

Փաշինյանն աստիճանաբար դառնում է այն բացասական սիմվոլը, որի դեմ է համախմբվելու Հայաստանը։ Մարդիկ արդեն չեն մտածում, թե որ քաղաքական ուժն է առաջնորդում իրենց։ Երբ գա ընտրության պահը, լինելու է անսպասելին։

Այդ թաքնված ձայները, որոնք վախից, հիասթափությունից, անտարբերությունից կամ հուսահատությունից լռել էին, դուրս են գալու Փաշինյանի դեմ՝ իրենց հայրենիքը, պատմությունը, Եկեղեցին պահելու համար։ Հայ ժողովուրդն այդպես է գոյատևել։

Մի ասացվածք կա՝ հաճախ վերագրվող ադրբեջանցիներին․ «Հայի հետին խելքը իմը լիներ»։ Սովորաբար դա օգտագործվում է ցույց տալու համար, որ հայը նույնիսկ մեծ կորստից հետո կարողանում է ճիշտ կողմնորոշվել ու գտնել ելքը։

Այդ ելքը լինելու է Փաշինյանին հեռացնելը։Նիկոլի հախից ոչ թե քաղաքական ուժերը, ժողովո՛ւրդն է գալու։
Դանակը ոսկորին է հասել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում Thu, 05 Nov 2026 15:45:30 +0400…

7 րոպե ago

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին Thu, 05 Nov 2026 15:19:26 +0400 «ՀայԷկոնոմԲանկ»-ը երգիչ Մհեր Արմենիայի…

33 րոպե ago

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր»

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր» Thu, 05 Nov 2026 15:17:18 +0400 «Միասնության թևեր»…

35 րոպե ago

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ Thu, 05 Nov 2026 15:09:37 +0400 Latest news from…

43 րոպե ago

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Thu, 05 Nov 2026 15:06:45 +0400 Կյանքից հեռացել է…

46 րոպե ago

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին Thu, 05 Nov 2026 15:01:40…

51 րոպե ago