Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը
Thu, 05 Nov 2026 15:06:45 +0400
Կյանքից հեռացել է ոստիկանության գնդապետ, արդարադատության գնդապետ, ոստիկանության աշխատակից Սամվել Սուրենի Ջեյրանյանը։
Նա արժանացել է ավելի քան 20 շքանշանների և պարգևների։ Նա 35 տարի աշխատել է ներքին գործերի համակարգում։ Ջեյրանյանը եղել է ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և ծանր տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ինչպես նաև ՀՀ դատական դեպարտամենտի պետի տեղակալ։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։